Հանրապետությունում շարունակվում են գարնանային գյուղատնտեսական աշխատանքները:
Գարնանացանի աշխատանքներն Արցախում շարունակվում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ արտերկրից ներկրվել է հայտնի ընկերությունների կողմից արտադրվող եգիպտացորենի և արևածաղկի սերմերի անհրաժեշտ խմբաքանակ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Արցախի գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը նշել է, որ այդ սերմերն արդեն իսկ գտնվում են Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի պահեստներում և կտրամադրվեն այն հողօգտագործողներին, ովքեր գարնանացան իրականացնելու համար համապատասխան հայտեր են ներկայացրել:
«Բացի այդ կտրամադրվի նաև համապատասխան պարարտանյութ (կալիումական ազոտական և ֆոսֆորական)՝ գարնանացանի աջակցության ծրագրի համաձայն: Առաջիկայում կիրականացվեն նաև պլանավորված մյուս ծրագրերը: Մասնավորապես ոռոգման համակարգերի արդիականացման, կաթիլային համակարգի ներդրման, այգեգործության աստիճանական զարգացման և հեռանկարային մյուս ծրագրերի իրականացման ուղղությամբ»,-նշել է Ա. Մխոյանը: