Artsakhpress

Սպորտ

Հաղթանակս նվիրում եմ զոհված հայրիկիս պայծառ հիշատակին. արցախցի մարզիկ

Ապրիլի 22-24-ը Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության ուշուի միջազգային մրցաշար, որին մասնակցում էին 4 երկրների հավաքական թիմեր Արցախից, Հայաստանից, Վրաստանից և Պարսկաստանից:

Հաղթանակս նվիրում եմ զոհված հայրիկիս պայծառ հիշատակին. արցախցի մարզիկ

Հաղթանակս   նվիրում եմ   զոհված    հայրիկիս պայծառ   հիշատակին. արցախցի  մարզիկ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում կամավոր ֆիզկուլտուրայի մարզական ընկերության մանկապատանեկան մարզադպրոցի սանտաուշուի մարզիչ և ԼՂՀ ուշուի քունկ ֆուի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Դավիթ Գրիգորյանը նշել է, որ Ղազախստանն ու Թուրքմենստանը հրաժարվել են մրցաշարին մասնակցելուց:

«Արցախի հավաքական թիմում ընգրկված էր 8-12 և 12 -ից բարձր տարիքային խմբի 35 մարզիկ: Մարզիկների ընդհանուր թիվը կազմում էր շուրջ 250 հոգի: Արցախից մասնակցել են բոլոր մարզադպրոցների սաները: Ընդհանուր առմամբ՝ Արցախի թիմը նվաճել է 8 ոսկե, 12 արծաթե և 9 բրոնզե մեդալներ: Մեդալների քանակով Արցախը առաջին հորիզոնականում է»,-ասել է Դ. Գրիգորյանը:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Դ. Գրիգորյանը նշել է, որ Լվով քաղաքում մայիսի 12-15-ը կայանալու է քունկ ֆուի Եվրոպայի առաջնությունը, իսկ մայիսի 16-22-ը Մոսկվայում էլ տեղի է ունենալու Եվրոպայի ուշուի առաջնություն:

Նշենք  նաև, որ   մրցաշարին  Դ.  Գրիգորյանն  արժանացել  է    միջազգային  կարգի  առաջին    աստիճանի    վկայականի, իսկ  Արցախի  ուշուի  մարզիչ    Նանար    Սարգսյանն  էլ  ՀՀ ավանդական   ուշուի   ֆեդերացիայի    թաուլո  ուղղությամբ մարզչի  կոչմանը:

«Միջազգային այս առաջնությունը մեծ փորձ է արցախցի մարզիկների համար, տարբեր հնարքների տիրապետող մարզիկների հետ գոտեմարտելով, մեր մարզիկները ձեռք են բերում փորձ ու հմտություն: Մայիսի 2-ից մարզիկները Հայաստանում կմասնակցեն ուսումնամարզական հավաքների, որպեսզի պատրաստվեն Եվրոպայի առաջնություններին»,-հավելել է Դ. Գրիգորյանը:

«Առաջ ես զբաղվում էի կարատե մարզաձևով: Արդեն մեկ տարի է, ինչ զբաղվում եմ ուշու-ով: Ընդհանուր առմամբ ստացել եմ 17 մեդալ՝ 10-ը կարատե, 7-ը ուշու, որից 5-ը՝ առաջին տեղ գրավելու համար: Ունեմ նաև 25 պատվոգիր: Ցանկանում եմ աշխարհի չեմպիոն դառնալ: Հաղթանակս էլ նվիրում եմ մայրիկիս ու բոլոր հայ մայրերին»,- անթաքույց հպարտությամբ ասել է առաջին տեղ գրաված Էրիկ Հովսեփյանը:

Հայաստանի Հանրապետության ուշուի միջազգային մրցաշարին մասնակցած ու առաջին տեղ գրաված Գրիգորի Հաջյանը նշել է, որ 4 տարի է՝ ինչ զբաղվում է ուշու մարզաձևով:

«Մասնակցել եմ շատ մրցույթների: Ստացել եմ 11 պատվոգիր, 7 մեդալ, որից 5-ը՝ առաջին տեղ գրավելու համար: Իմ այս հաղթանակը նվիրում եմ Արցախի պաշտպանության ժամանակ զոհված հայրիկիս պայծառ հիշատակին: Ես ուզում եմ դառնալ աշխարհի չեմպիոն (և կդառնամ), որպեսզի Արցախի հաղթական դրոշը ծածանեմ ամենուր»,-հուզախառն հպարտությամբ ասել է Գ. Հաջյանը:

Նշենք (խմբ), որ Գրիգորի Հաջյանի հայրը՝ Նորայր Հաջյանը զոհվել է ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը՝ Թալիշի ինքնապաշտպանական մարտերում:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search