Թուրքիայում ահաբեկչություն է տեղի ունեցել Գազիայնթապի ոստիկանական շենքի մոտ:
Ահաբեկչություն Թուրքիայում. կա 1 զոհ, 13 վիրավոր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, պայթյունից հետո դեպքի վայր են մեկնել շտապօգնության և փրկարար ծառայության բազմաթիվ խմբեր:
Նահանգապետ Ալի Յերլիքայայայի խոսքով՝ պայթեցվել է ականապատ ավտոմեքենա:
Պայթյունի հետևանքով զոհվել է մեկ ոստիկան: Վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ 9 ոստիկան: