Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Վոլֆսբուրգի» դեմ Գերմանիայի առաջնության 32-րդ տուրի խաղում:
Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մխիթարյանը մեկ հարված է կատարել դարպասին, չորս հարված՝ դարպասի ուղղությամբ: Նրա 47 փոխանցումներից նպատակին հասել է 83 տոկոսը: 27-ամյա ֆուտբոլիստը մեկ անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, երեք անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակցին, մեկ անգամ խլել գնդակը, երկու անգամ կասեցրել մրցակցի գրոհը:
Մխիթարյանը մրցակիցների հետ պայքարում կանոնները չի խախտել, մեկ անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում, նրա դեմ կանոնները խախտել են մեկ անգամ:
Մխիթարյանը ստացել է 8.81 գնահատականը եւ ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող:
Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաղթել է 5:1 հաշվով, ամբողջ հանդիպումն անցկացրած Մխիթարյանը դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ: