Artsakhpress

Սպորտ

Շուշիում հանդիսավոր կերպով դիմավորել են արցախցի չեմպիոներին (լուսանկարներ)

Շուշիի «Տանկ» հուշարձանի մոտ այսօր տեղի է ունեցել Ուկրաինայի Լվով քաղաքում անցկացված (մայիսի 12-15-ը) Քունկ ֆուի Եվրոպայի առաջնության արցախցի մասնակիցների դիմավորման արարողությունը:

Շուշիում հանդիսավոր կերպով դիմավորել են արցախցի չեմպիոներին (լուսանկարներ)

Շուշիում հանդիսավոր  կերպով   դիմավորել են արցախցի չեմպիոներին (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նրանց դրոշներով ու պաստառներով դիմավորելու էին եկել  մարզիկների ընկերներն ու երկրպագուները, ովքեր չեմպիոներին դիմավորել են ծափողջյուններով։ Դիմավորման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, ԼՂՀ ԿԳՍ նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանը, 


«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ԼՂՀ ԿԳՍ նախարար Սլավա Ասրյանը ողջ հայության անունից շնորհավորել է չեմպիոներին` ասելով. «Դուք դժվարին պայքարում կարողացել եք արժանանալ մեդալների: Դուք այնտեղ հավասար պայմաններում չեք մրցակցել: Մեր հարևան պետության ներկայացուցիչների համար դուք ոչ թե մրցակից եք եղել, այլ թշնամի: Դա շատ ցավալի փաստ է, որովհետև սպորտի բնագավառում պետք է ազնիվ մրցակցություն լինի: Այդ մրցապայքարում ձեր ձեռք բերածը շատ ավելին է, քան զուտ սպորտային հաղթանակը. դուք բարձր պահեցիք արցախցու պատիվը` այնտեղ ծածանելով մեր եռագույնը: Դուք ձեր հաղթանակով այնքան նման էիք մեր հայրենիքի սահմանը պատվով պաշտպանող զինվորներին»:


ԼՂՀ ուշուի ֆեդերացիայի հիմնադիր, Մերձավոր արևելքում ԼՂՀ ներկայացուցիչ, հայ Սև գոտիների միության, արևելյան մարտարվեստների վարպետ Կարո Քեբաբջյանն էլ իր խոսքում նշել է, որ մրցույթին մասնակցել են 11 երկրի մարզիկներ:


«Արցախից մասնակցում էր 5 մարզիկ` Տիգրան Շաբոյանը, Արսեն Բաղրյանը,  Դավիթ Կասումյանը,  Հայկ Խաչիյանը և Դավիթ Պետրոսյանը. նրանք Արցախ են բերել 4 ոսկե և մեկ արծաթե մեդալ: Եթե մարզիկներից մեկը չվնասվեր, կունենայինք 5 ոսկի: Այս հաղթանակը մեզ համար նաև բարոյական արժեք ունի: Ադրբեջանը պղծել է այս սպորտի փիլիսոփայական էությունը և մրցումներում որակազրկվել: Այն, ինչ կատարվել է այնտեղ, մի անգամ ևս ցույց է տվել ադրբեջանցիների իսկական դեմքը: Ներկաները և սոցցանցերին հետևողները ևս համոզվել են, որ հայերս քաղաքակիրթ ազգի ներկայացուցիչներ ենք, իսկ ադրբեջանցիները՝ վայրագ,-ասել է Կ. Քեբաբջյանը և, ցույց տալով գետնին ընկած ադրբեջանական դրոշը, հայտարարել է,-նրանց իրենց դրոշի պես այսպես կտապալենք թե´ պատերազմի դաշտում, թե´մրցասպարեզում, թե´ գիտության և թե´ մշակույթի ասպարեզներում»:


Մարզիկ Դավիթ Պետրոսյանն էլ, ով մրցապայքարում արժանացել է արծաթե մեդալի մեզ հետ զրույցում նշել է, որ ստացած վնասվածքը խանգարել է իրեն` ոսկե մեդալի արժանանալու համար:

«Վայրկյաններ էր մնացել, որ ավարտվեր իմ և ադրբեջանցի մարզիկի մենամարտը: Կենտրոնական մրցավարը հայտարարեց «ստոպ», հետո էլ լսվել է հրահանգը` «մարտ»: Նրանք, զգալով, որ պարտվում են, դիմել են սադրիչ գործողության` ծեծկռտուքի»-միջադեպի մասին պատմել է Դ. Պետրոսյանը և հավելել, որ ինքը լավ պարապելու է` հուլիսին կայանալիք Քունկ ֆուի աշխարհի առաջնությունում առաջին տեղ գրավելու համար: Նշենք նաև, որ արցախցի մարզիկ Դավիթ Պետրոսյանը ապրիլյան պատերազմի ժամանակ հակառակորդի նախահարձակ գործողությունների ընթացքում ադրբեջանական 5 տանկ և 1 1 հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ) խոցած ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանի հարազատ ավագ եղբայրն է. նա ևս եկել էր դիմավորելու մարզիկներին:


Բոլոր մեդալակիրները հավաստել են, որ իրենց այս կարևոր հաղթանակը նվիրում են հայոց բանակին ու նրա քաջարի զինվորներին:



     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search