Մայիսի 18-23-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի մասնագետներն այցելել են հանրապետության մի շարք շրջաններ:
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետներն ուսումնասիրություններ են կատարել հանրապետության շրջաններում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ ԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ մասնավորապես, Հադրութի, Ասկերանի և Մարտակերտի շրջաններում կատարվել են հակահրդեհային միջոցառումների շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքների դիտարկում-ուսումնասիրություն:
Հադրութի շրջանում բաժնի մասնագետները եղել են նաև տեղի ջերմոցային տնտեսություններում՝ ծանոթանալով կատարվող աշխատանքներին և ցուցաբերելով մասնագիտական խորհրդատվություն: Այցի շրջանակներում Արաքսի հովիտ այցելած՝ ԳՆ գյուղատնտեսական տեխնիկայի տեսչության պետ Անանիա Սողոմոնյանն իրականացրեց գյուղտեխնիկայի տեսչական ստուգումներ: