Բեռլինաբնակ Անդրանիկ Ասլանյանն իր ընկերներ Տիգրան Մնացականյանի (Լոնդոն), Արման Բալայանի և Մխիթար Օգանեսյանի (Շվերին) հետ Արցախին աջակցելու նպատակով դրամահավաք է նախաձեռնել։
Հենրիխ Մխիթարյանը միացել է աջակցություն Արցախին դրամահավաքին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկանալով դրամահավաքի մասին՝ օգնելու պատրաստակամություն է հայտնել եւ այդ գործում էական ներդրում ունեցել գերմանական «Բորուսիա Դորտմունդ» ակումբի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Դրամահավաքին են միացել նաեւ մոսկվայաբնակ գործարարներ Հովհաննես եւ Վահե Պարազյան եղբայրները, ովքեր կրկնապատկել են հանգանակած գումարը։ Արցախին ցուցաբերվող օգնությանը մասնակցել են հայեր տարբեր երկրներից, ինչպես նաեւ օտարերկրացիներ, որոնց թվում նաեւ գերմանաբնակ եզդիներ։
Հանգանակած գումարով ձեռք բերված նյութական արժեքներն ու ապրանքները կօգտագործվեն Արցախի պաշտպանության ու անվտանգության ապահովման համար:
Ի պատասխան «Արցախպրես»-ի հարցմանը՝ ԼՂՀ Կառավարությունից տեղեկացրին, որ բարձր են գնահատում ինչպես կազմակերպիչների, այնպես էլ հայրենիքով մտահոգ բոլոր նվիրատուներին՝ դրամահավաքին ակտիվ մասնակցելու համար։
Նվիրատուների և համայնքների ցուցակն՝ այստեղ։