Artsakhpress

Հասարակական

Արցախի բոլոր հանրակրթական դպրոցներում հնչել է Վերջին զանգի ղողանջները (լուսանկարներ)

Այսօր Ստեփանակերտի Վիտալի Ջհանգիրյանի անվան N 11 ավագ դպրոցում տեղի է ունեցել ուսումնական տարվա ավարտը եզրափակող Վերջին զանգի տոնական արարողություն:

Արցախի բոլոր հանրակրթական դպրոցներում հնչել է Վերջին զանգի ղողանջները (լուսանկարներ)

Արցախի բոլոր հանրակրթական դպրոցներում հնչել է Վերջին զանգի   ղողանջները (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` դպրոցն այս տարի թողարկել է 210 շրջանավարտ:

Վերջին զանգին նվիրված հանդիսավոր միջոցառումը մեկնարկել է Արցախի Հանրապետության դրոշի ներսբերմամբ և պետական օրհներգի հնչեցմամբ:

Այնոհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան ազատամարտի և ապրիլյան պատերազմի ընթացքում, հայրենիքի պաշտպանության համար նահատակված զինվորների հիշատակը:


Շրջանավարտներին իր շնորհավորական խոսքն է հղել ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:

«Սիրելի՛ շրջանավարտներ, այս հիշարժան տոնի առթիվ շնորհավորելով ձեզ՝ պատգամում եմ, որ երբեք չմոռանաք ձեր հայրենիքը, պատրաստ լինեք նրա պաշտպանությանը, շենացմանն ու բարգավաճմանը նվիրվելուն: Հիշեցե՛ք, կյանքի բոլոր էտապներում մեր բոլոր հաջողությունների համար մենք պարտական ենք մեր Հայրենիքին: Հայրենիքն է, որ հոգատար ծնողի պես սիրում ու փայփայում է մեզ, հոգում մեր մասին: Երկրի շենացումը սկսում է ընտանիքից և սերմնավորվում դպրոցում՝ ձեր ուսուցիչների տված գիտելիքներով: Համոզված եմ, որ դպրոցից սկսվող Վերջին Զանգի ղողանջները նոր ազդակ են լինելու կյանքի դժվարին ճանապարհին նորանոր բարձունքներ հաղթահարելու համար: Կցանկանայի, որ մասնագիտական ինչ կողմնորոշում էլ ընտրեք, ձեզ վրա պատվով կրեք Արցախի արժանի զավակ լինելու կոչումը: Եղե՛ք մեր հայրենիքի արժանի զավակներ, իմացե՛ք, որ հայոց աշխարհին պետք են ուսյալ, խելացի ու բանիմաց մարդիկ: Համոզված եմ՝ դուք եք լինելու Ավարայրի, Սարդարապատի, Շուշիի, ապրիլյան ազատամարտի արժանի հետնորդները՝ պատրաստ ամեն րոպե կրկնել ձեր հայրերի ու եղբայրների սխրանքները: Շնորհավորում եմ ձեզ Վերջին զանգի կապակցությամբ. թո՛ղ այն հնչի որպես նոր և հասուն կյանքի սկիզբն ազդարարող մեկնարկ: Բարի երթ ձեզ դեպի նոր կյանք, դեպի նոր բարձունքների նվաճում»:

ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը ևս, շնորհավորելով շրջանավարտներին, ասել է. «Այսօր դուք ամփոփում եք` տարիներով ձեռք բերած գիտելիքները` յուրովի հիշելով ուսումնառության տարիների այն պահերը, որոնք անմոռաց կմնան ձեր ողջ կյանքի ընթացքում: Այսօրվանից նոր էջ է բացվում ձեր կյանքում. դուք ապագա մասնագիտական ընտրություն կատարելու շեմին եք: Շարունակեցեք ձեր կյանքի ուղին` ձեռք բերելով կյանքի հմտություններ, մասնագիտական գիտելիքներ, որ կարողանաք այն օգտագործել մեր հայրենիքի կառուցման ու զարգացման գործում: Վերջին տարիներին նկատվում է ուսման գործի նկատմամբ աշակերտների լուրջ մոտեցումներ, որոնք ակնառու են առարկայական օլիմպիադաների, ինտելեկտուալ խաղերի, սպորտի բնագավառում ինչպես նաև գերատեսչական ստուգումների արդյունքներից: Ձեզ բարի երթ»:

«Ես ևս միանում եմ հնչած բոլոր բարեմաղթանքներին ,-ասել է ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը:- Դպրոցում ստացած ձեր գիտելիքները դուք կարողացեք ճիշտ օգտագործել կյանքում: Ինչ նվաճումների էլ որ հասնեք, պարտավոր եք հիշել, որ այն ձեռք եք բերել հայրենի կրթօջախում: Ինչ ձեռքբերումներ էլ կյանքում ունենաք, հիշեցեք որ գլխավորը հայրենիքի արժանի զավակ լինելն է: Դուք անկախության սերունդն եք, և ձեզ է վիճակված պահելու և պաշտպանելու մեր հայրենիքը ու շենացնելու այն»:

Իսկ N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատար, մայոր, ապրիլյան իրադարձությունների կենդանի հերոս Էդիկ Մալոյանն իր հրամանատարության և անձամբ իր անունից, սրտանց շնորհավորելով շրջանավարտներին, իր խոսքում նշել է. «Մենք միշտ ապահովելու ենք ԼՂՀ խաղաղությունը, որ երբևէ չխաթարվի ձեր անդորրը, ու դուք կարողանաք նվիրվել կրթությանը, գիտությանը, արվեստին, սպորտին, մեր երկրի բարգավաճման գործին: Բարի երթ ձեզ դեպի նոր կյանք, հորիզոններ»:

Միջոցառմանը շրջանավարտները հանդես են եկել շնորհակալական ջերմ խոսքերով, հայրենասիրական երգերով ու ազգագրական պարերով:


Հանդիսավոր արարողությանն առանձին շուք է տվել դպրոցական ավանդական վալս-պարը:

Միջոցառմանը ներկա էին նաև ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, ԼՂՀ պաշտոնատար անձինք, աշակերտներ, ծնողներ , հյուրեր և այլք:



     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search