Հայաստանի պետական քաղաքականության մեջ գոյություն չունի Նախիջեւանի հարց:
Հայաստանը պետք է հասնի Ադրբեջանի վանդալիզմի միջազգային ճանաչմանը. Արգամ Այվազյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես գրում է NEWS.am-ը, այդ մասին մայիսի 27-ին հայտնել է հայագետ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանը:
Նրա խոսքով, Ղարաբաղյան շարժման սկզբնական փուլում Նախիջեւանի հարցը քննարկվում էր, բայց դրանից հետո Հայաստանի իշխանությունների համար արդեն հետաքրքրություն չի ներկայացնում: Նախիջեւանում, ընդգծել է հայագետը, ոչնչացվել է ավելի քան 27 հազար հայկական հուշարձան: «Հայաստանը երբեք հետեւողական չի եղել միջազգային մակարդակում եւ չի կարողացել հասնել Ադրբեջանի այդ վանդալիզմի դատապարտմանը», - նշել է Այվազյանը: