Թուրքիայի «Շաբաթվա մայրեր» (Cumartesi Anneleri/İnsanları) հասարակական կազմակերպությունը հայտարարել է, որ Թուրքիան վերածվել է անգերեզման մեռելների երկրի:
Թուրքիան անգերեզման մեռելների երկիր է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական jinha.com.tr լարտվական կայքը, կազմակերպությունն այդ հայտարարությունն արել է կապված Թուրքիայի արեւելյան եւ հարավարեւելյան քրդաբնակ շրջաններում թուրքական զինված ուժերի եւ քրդերի միջեւ բախումներում մեծ թվով քաղաքացիների կորուստի, բազմաթիվ բնակելի վայրերում փողոց դուրս գալու արգելքի հետ կապված իշխանությունների ապօրինի գործողությունների հետ:
«Այս երկրում արդարություն եւ կառավարություն գոյություն չունի: Անընդհատ անմեղ մարդիկ են սպանվում: Քրդաբնակ շրջաններում կոտորածներ են տեղի ունենում: Մայրերն իրենց երեխաներին որոնում են զինված ուժերի հարձակումներից փլուզումների տակ: Թուրքիան անգերեզման մեռելների, անգերեզման մայրերի երկիր է դարձել», -ասվում է կազմակերպության հայտարարության մեջ: