ԼՂՀ ՊԲ զինծառայող Քյարամ Սլոյանի սպանության եւ մարմինը խոշտանգելու գործը գնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Քյարամ Սլոյանի սպանության եւ մարմինը խոշտանգելու գործը գնվում է ՄԻԵԴ-ում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սինջար» եզդիական ՀԿ նախագահ Բորիս Մուրազին NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ գործը գրանցվել է ՄԻԵԴ-ում: Գործով որպես պատասխանող կողմ է անցնում Ադրբեջանի Հանրապետությունը: Հայցվորդներ են Սլոյանների ընտանիքը, «Սինջար» ՀԿ-ն, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» փաստաբանական կազմակերպությունը, որոնք պահանջում են Քյարամ Սլոյանի դեմ կատարվածը ճանաչել ռազմական հանցագործություն:
Հիշեցնենք, որ Քյարամ Սլոյանին ադրբեջանցի զինվորները սպանել եւ գլխատել էին ապրիլյան ագրեսիայի ժամանակ: Մարդասպանները «հաղթական ավարով» լուսանկարվել էին եւ տեղադրել համացանցում: