Հյուսիսային Կորեան պատրաստվում է թողարկել Starcon սոցցանցը, որի դիզայնը նման է Facebook-ին:
Հյուսիսային Կորեայում պատրաստվում են Facebook-ի կլոն թողարկել. ԶԼՄ-ներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է CNN Money-ն:
Մայիսի 27-ին Dyn Research ինտերնետ-վերլուծության կենտրոնի տնօրեն Դագ Մեյդորին տեսել է այդ կայքը և Twitter-ում առեսուրսի հղում է հրապարակել:
Մեյդորին նշում է, որ Starcon-ը Facebook-ին նման է ոչ միայն գույնով, այլև որոնման տողով, ընկերների ցանկով, նաև նորությունների գծի կազմման սկզբունքով: Ըստ ամենայնի, Statcon-ի ստեղծման համար օգտագործել են phpDolphin հարթակը, որը հնարավորություն է տալիս կայք ստեղծել Facebook-ի օրինակով:
Սոցցանցն աշխատում է թեստային ռեժիմում: Փորձագետը դեռ վստահ չէ, որ Հյուսիսային Կորեայի պաշտոնական իշխանությունները կապ ունեն այդ նախագծի հետ: