Իրանն ու Սաուդյան Արաբիան բանակցությունների «երկրորդ փուլի» ժամանակ դեռ չեն կարողացել հասնել ուխտագնացության հարցերով պայմանավորվածությունների։
Իրանն ու Սաուդյան Արաբիան դեռ չեն կարողացել պայմանավորվել ուխտագնացության շուրջ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Իրանի ուխտագնացության կազմակերպության ղեկավար Սաիդ Օուհադին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էր-Ռիյադը չի համաձայնվել Թեհրանի առաջարկների հետ՝ կապված իրանցիների համար ուխտագնացների հետ։
Նախորդ տարվա ուխտագնացության ժամանակ Սաուդյան Արաբիայում զոհվել էր 464 իրանցի։ Իրանական պատվիրակությունը Ջիդդա է ժամանել սաուդյան իշխանությունների պաշտոնական հրավերով, ուր չորեքշաբթի մեկնարկել է բանակցությունների «երկրորդ փուլը»։