DPRK News Service ծաղրանկարային միկրոբլոգը Twitter-ում հրապարակել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի լուսանկարը՝ Էվերեստի գագաթին:
Twitter-ում հրապարակել է Կիմ Չեն Ընի լուսանկարը՝ Էվերեստի գագաթին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Լուսանկարի վրա պետության ղեկավարը ժպտում է՝ ժայռի գագաթին կանգնած: Նկարի նկարագրության մեջ ասվում է, որ Կիմ Չեն Ընը բարձրացել է լեռը, որպեսզի փրկի այնտեղ արգելափակված բոլոր կորեացի լեռնագնացներին, հայտնում է Lenta-ն:
Հիշեցնենք, որ The Washington Post-ը հայտնել էր, որ Կիմ Չեն Ընի նկարը, որը ֆոտոշոփի կամ այլ ծրագրի միջոցով չէր մշակվել, համացանցի օգտատերերին ոգեշնչել էր ստեղծել լուսանկարի տարբեր վարիացիաներ: