Մենք Գերմանիայի Բունդեսթագի բանաձեւը քննարկել ենք Ազգային անվտանգության խորհրդում եւ որոշել, թե ինչ միջոցառումներ ենք իրականացնելու։
Էրդողանը Գերմանիային կոչ է արել հետ կանգնել «սխալից», որպեսզի Թուրքիան քայլեր չձեռնարկի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը, անդրադառնալով Գերմանիայի որոշման դեմ Թուրքիայի քայլերին, ասել է. «Մեր լրատվամիջոցները ցանկանում են շատ արագ տեսնել մեր որոշումները։ Մենք այդ հարցը քննարկել են Ազգային անվտանգության խորհրդում եւ որոշել ենք մեր հետագա քայլերը։
Սակայն եթե Գերմանիան «սխալ» քայլից չհրաժարվի, մեր իրականացնելիք քայլերը տարբեր կլինեն։ Սրանից հետո տեղի ունեցող գործընթացները նման չեն լինի նախկինին։ Այս պահին 3 կամ 3,5 մլն թուրք է ապրում Գերմանիայում»,–ասել է Էրդողանը։