Artsakhpress

Քաղաքական

ԼՂՀ-ն ապացուցել է աշխարհին, որ ավելի ժողովրդավար պետությունը չի կարող տոտալիտար պետության կազմում լինել. Վարդգես Բաղրյան

ԼՂՀ վաստակավոր լրագրող, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վարդգես Բաղրյանը որպես ժամանակի վավերագրող հիշում է դեպքերի այն ընթացքը, երբ Արցախը փոխարենը ժողովրդի պահանջով և վերնախավի որոշմամբ Հայաստանին միանար՝ 1991թ-ի սեպտեմբերի 2-ին հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։

ԼՂՀ-ն ապացուցել է աշխարհին, որ ավելի ժողովրդավար պետությունը չի կարող տոտալիտար պետության կազմում լինել. Վարդգես Բաղրյան

ԼՂՀ-ն ապացուցել է աշխարհին, որ ավելի ժողովրդավար պետությունը չի կարող տոտալիտար պետության կազմում լինել. Վարդգես Բաղրյան

ԼՂՀ վաստակավոր լրագրող, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վարդգես Բաղրյանը որպես ժամանակի վավերագրող հիշում է դեպքերի այն ընթացքը, երբ Արցախը փոխարենը ժողովրդի պահանջով և վերնախավի որոշմամբ Հայաստանին միանար՝ 1991թ-ի սեպտեմբերի 2-ին հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Ըստ պատգամավորի, երբ Ադրբեջանի անկախանալու հերթը եկավ՝ «իր խելքով նա դա անում էր Ղարաբաղի ձեռքից բռնած, այսինքն՝ Ղարաբաղն էլ հետը տանելով, որից հետո էլ արդեն մեր պատասխան քայլը չուշացավ՝ Արցախն առանձին հանրապետություն հռչակելու»,-ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը,Tert.am-ի հետ զրույցում նշեց նա։ Վարդգես Բաղրյանի կարծիքով՝ ԼՂ-ն հանրապետություն հռչակելը միջանկյալ քայլ էր, իսկ վերջնական նպատակն իհարկե միասնական Հայաստանն է։ Չնայած գերտերությունների կողմից տարվող կրկնակի ստանդարտներին՝ Բաղրյանը վստահ է, որ Արցախն արդեն ապացուցել է աշխարհին, որ ավելի ժողովրդավարական պետությունը չի կարող տոտալիտար պետության կազմում լինել, տվյալ դեպքում Ադրբեջանի կազմում և որ այլընտրանք չկա։

 -Պարո՛ն Բաղրյան, 23 տարի առաջ ճիշտ այսօրը հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Դուք որպես վավերագրող, ներկայացրեք խնդրեմ Արցախի ծնունդը, ինչո՞ւ որոշվեց ճանաչել Արցախն առանձին պետություն, երբ ժողովուրդն Ազատության հրապարակում վանկարկում էր «մի-ա-ցում» և նախապես էլ որոշված էր, որ Ղարաբաղը պետք է միանա մայր Հայաստանին։

-1988 թ-ին, երբ որ սկսեց Ղարաբաղյան շարժումը, փետրվարի 20-ին տեղի ունեցավ այդ պատմական նստաշրջանը և մայր Հայաստանին վերամիավորվելու մասին ընդունվեց համապատասխան որոշում։ Բայց հետո դեպքերն այնպես զարգացան, որ 91թ-ին սկսվեց «շքերթը» Խորհրդային Միությունից դուրս գալու և օգոստոսի 30-ին էլ Ադրբեջանը դուրս եկավ ԽՍՀՄ կազմից։ Սկսեց գործընթաց և Ադրբեջանն էլ իրեն հանրապետություն հռչակեց և անկախացավ։ Բայց, այսպես ասած, իր խելքով նա դա անում էր Ղարաբաղի ձեռքից բռնած, այսինքն՝ Ղարաբաղն էլ հետը տանելով, որից հետո էլ արդեն մեր պատասխան քայլը չուշացավ՝ Արցախն առանձին հանրապետություն հռչակելու։ Իմ խորին համոզմամբ այն ժամանակ դա ճիշտ քայլ էր, որովհետև վերամիավորումը Մայր Հայաստանի հետ, կարծես թե, չէր ընկալվում միջազգային հանրության կողմից և շարժման լիդերները, նաև ժողովուրդը գնացին այդ ճանապարհով և որոշվեց Արցախը հռչակել հանրապետություն։ Սկսվեց այդ գործընթացը. սեպտեմբերի 2-ին եղավ ԼՂՀ ինքնավար մարզի և Շահումյանի շրջանի համատեղ նիստ և այստեղ էլ հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, այսինքն՝ սեպտեմբերի 2-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ծննդյան օրն է, ստեղծման օրը, իսկ անկախությունը հետո է եղել՝ 1991 թ-ի դեկտեմբերի 10-ին եղավ անկախության հանրաքվե, իսկ 1992 թ-ին հունվարի 6-ին ընդունվեց Անկախության հռչակագիրը, որից հետո արդեն պատերազմ սկսվեց և արդեն մնացյալը գիտեք։ Այնպես որ իմ խորին համոզմամբ՝ այն ժամանակ ինչ-որ տեղ պարտադրված էր՝ ելնելով զարգացումներից և այն քայլն էր, որ մենք ձեռնարկեցինք։ Որպես լրագրող ես մասնակցել եմ այդ նստաշրջանին, մենք նկարահանում էինք, և այդ նկարահանումները գրեթե ամբողջությամբ պահպանվել է, որից հետո մենք նույնիսկ 2006թ-ին «Ինքնահաստատում» ֆիլմը պատրաստեցինք, որտեղ հռչակման բոլոր ելույթները կան։ Ի դեպ, այդ նյութերը նաև տեղ են գտել իմ վերջին գրքում, որը կոչվում է «Տեսադաշտ», այնպես որ բոլոր նյութերը պահպանվում են, կա տեսագրությունը, սղագրությունը։

-Ասացիք, որ անհրաժեշտություն էր այդ ժամանակ Արցախն անկախ հռչակել, այսօր ի՞նչ եք կարծում, ո՞րն է հարցի լուծումը, արդյոք Արցախն ամեն դեպքում, անկախ դժվարություններից, պետք է իր ճանապարհո՞վ գնա, թե՞ ամեն դեպքում Հայաստանին միանալը ժամանակի հարց է։

-Կոնկրետ իմ կարծիքով՝ վերջնական նպատակն իհարկե միասնական Հայաստանն է, այլ խնդիր է այն ժամանակվա որոշումը։ Տեսե՛ք, քանի տարի է անցել՝ 23 տարի, բայց Արցախի անկախությունը այդպես էլ միջազգայնորեն չի ճանաչվել, բայց իմ խորին համոզմամբ սա ճանապարհ է, միջոց է, որպեսզի ի վերջո Արցախը լինի Հայաստանի մաս, ինչպես որ ժողովուրդն ուզում էր և ինչպես ի վերուստ էր պատմականորեն։ Կարծում եմ, սա միջանկյալ քայլ էր վերջնական նպատակին հասնելու համար։ Այսօր այդ պետությունը կա, ու պայքարում է իր անկախության համար։ Դուք գիտեք, որ որոշակի արդյունքներ կան, վերջերս էլ Կալիֆոռնիայի նահանգը ճանաչեց Արցախի անկախությունը և երբ որ միջազգայնորեն ճանաչվի, կրկնում եմ, գոնե իմ կարծիքն այն է, որ պետք է լինի միասնական Հայաստան։

-Իսկ ինչպե՞ս եք գնահատում Արցախի զարգացման ճանապարհը, ինչպե՞ս նա պետք է համոզի նույն միջազգային հանրությանը, որ հետդարձի ճանապարհ չունի։

- Արցախը կարծում եմ արդեն ապացուցել է աշխարհին, որ ավելի ժողովրդավարական պետությունը չի կարող տոտալիտար պետության կազմում լինել, տվյալ դեպքում Ադրբեջանի կազմում, իսկ այնտեղ եղած 70 տարիները գիտենք, թե ինչպես է եղել։

 Միակ ճիշտ ճանապարհը ժողովրդավարական պետություն կառուցելն է, և ես այն համոզմունք ունեմ, որ ի վերջո դա տեղի է ունենալու, և աշխարհը ճանաչելու է ԼՂՀ անկախությունը, որովհետև այլընտրանք չկա։ Գիտենք, թե վերջին 20-25 տարիների ընթացքում քանի պետություններ արժանացել են այդ բախտին, անկախություն են ձեռք բերել և ինքներդ էլ շատ լավ գիտեք, որ Արցախն այդ պետություններից ժողովրդավարությամբ ոչնչով հետ չի ընկնում։ Մի օրինակ բերեմ, ես 2010-ին որպես պատգամավոր մասնակցում էր Հարվային Օսիայի անկախության տոնակատարություններին և Հարավային Օսիայի և Աբխազիայի մեր բարեկամները նույնիսկ ինչ-որ տեղ անհարմար էին զգում մեր առջև՝ ասելով, որ դուք շատ ավելի կայացած եք, քան մենք, բայց տեսեք Ռուսաստանը մեր անկախությունը ճանաչել է, իսկ Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի ճանաչել։ Դե մենք էլ շատ լավ գիտենք, որ կրկնակի ստանդարտները աշխարհում միշտ էլ կան, ելնելով սեփական շահերից՝ գերտերություններն իրենց քայլերն են անում, բայց մենք այն վստահությունն ունենք, որ, վաղ թե ուշ, Արցախի Հանրապետության ճանաչումը տեղի է ունենալու։

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search