Artsakhpress

Ռազմական

ՀՀ օդային սահմանի ոտնձգության դեպքում Հայաստանն այսուհետ կարող է օգտագործել ՌԴ ռազմաբազայի միջոցները. Արա Նազարյան

Ռուսաստանի ու Հայաստանի միջև հակաօդային միավորված պաշտպանության պայմանագիրն ավելի է ուժեղացնում Հայաստանի հակաօդային պաշտպանությունը:

ՀՀ օդային սահմանի ոտնձգության դեպքում Հայաստանն այսուհետ կարող է օգտագործել ՌԴ ռազմաբազայի միջոցները. Արա Նազարյան

ՀՀ օդային սահմանի ոտնձգության դեպքում Հայաստանն այսուհետ կարող է օգտագործել ՌԴ ռազմաբազայի միջոցները. Արա Նազարյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, հայտնում է թերթ.ամ-ը:

Վերջինս նշեց, որ ՀՀ օդային սահմանի նկատմամբ ոտնձգության դեպքում Հայաստանն այսուհետ օգտագործելու են Ռուսաստանի ռազմաբազայի միջոցները:

- ՀՕՊ համաձայնագիրը շատ քննադատվեց: Ի վերջո՝ ի՞նչ նպատակ ունի Ռուսաստանի ու Հայաստանի միջև կնքված Հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ներդրումը:

- Սա համաձայնագիր է, որը գործում է երկու պետությունների միջև: Նպատակն այն է, որ երբ վտանգ լինի, ռազմական գործողություններ լինեն, պատերազմ սկսվի ՀՀ սահմաններին, այդ ժամանակ մենք կկարողանանք օգտագործել այս պայմանագիրը:

- Ի՞նչ երաշխիքներ կան, որ այս պայմանագիրը նման պայմաններում իսկապես գործի կդրվի:

- Երաշխիքն այն է, որ արդեն ամրագրված է և կառավարման մեխանիզմը մենք պետք է իրականացնենք: Բայց դեռ իրենք էլ պետք է վավերացնեն...

- Հայաստանի օդային սահմանին նվազագույնն ի՞նչ սպառնալիք կարող է լինել, որ այս պայմանագիրը գործի դրվի:

- Հայաստանի Հանրապետության ցանկացած օդային սահմանի խախտում...

- Միայն խախտումների դեպքո՞ւմ, թե՞ պայմանագիրը գործի կդրվի, եթե հակառակորդի օդային ուժերը նաև մոտենան:

- Կա ընթացակարգ, պրոցեսը սկսում է մինչև 50 կմ-ից:

- Եթե ՀՀ օդային սահմանին սպառնա վտանգը, Հայաստանը պետք է կապվի Ռուսաստանի հետ ու «դաբրո» ստանա՞ պայմանագիրը գործի դնելու համար:

- Ո՛չ, անմիջապես կարող ենք...

- Պարոն Նազարյան, համաձայնագրում կետ կա, որ այն ազգային ստորաբաժանման կողմից ղեկավարվում է խաղաղ պայմաններում: Իսկ պատերազմի ժամանա՞կ...

- Ոչ, ոչ, ամբողջությամբ չեք կարդացել: Կա կանոնակարգ, որն անբաժանելի մասն է պայմանագրի: Դրա 7-րդ կետը վերաբերում է պատերազմի ժամանակ զենքի կիրառմանը: Այնտեղ նշվում է, որ տվյալ պետության ազգային օրենսդրությամբ սահմանված... Ուղակի, գիտեք ինչ, պատերազմի ժամանակ հակաօդային պարագայում հարաբերական է: Պատերազմի ժամանակ մասշտաբներ են մեծանում, թե չէ գործընթացները...

- Կառավարում ասելով  ի՞նչ է նկատի առնվում պայմանագրում: Կարծիքներ կան, որ մենք մեր ինքնիշխանությունը կառավարման տրամադրում ենք Ռուսաստանին:

- Այդպես չէ: Հայկական կողմն է անում:

- Ո՞ր կետով է ամրագրված, որ հայկական կողմն է կառավարում իրականացնում:

- Հայաստանը Ռուսաստանի հետ օդային սահման չունի: ՀՀ-ն ՌԴ-ում չունի տեղակայված որևէ ռազմաբազա, իսկ Ռուսաստանը Հայաստանում ունի: Ուստի, սա լրացուցիչ է... Իսկ կառավարումն արվում է 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն: Կառավարման գործառույթը մեր հակաօդային պաշտպանության պետինն է: Կրկնում եմ՝ այս պայմանագրով ավելի է ուժեղանում մեր հակաօդային պաշտպանությունը: ՀՀ օդային սահմանի նկատմամբ ոտնձգության դեպքում մենք օգտագործելու ենք Ռուսաստանի ռազմաբազայի միջոցները: Սա լրացուցիչ ռեսուրս է, որից չենք հրաժարվում:

- Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները լավանում ենք: Մենք կկարողանա՞նք օգտագործել ռուսական ուժերը ՌԴ դաշնակիցներ Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ, եթե նրանք մեր դեմ քայլեն:

- Ռուսաստանի «դաշնակից» հասկացությունը հարաբերական է, քանի որ համաձայնագրով, եթե մեր օդային սահմանը խախտվի, ՀՀ-ն իրավունք է վերապահում օգտագործելու:

- Նախկինում, երբ թուրքական ինքնաթիռները հատեցին ՀՀ օդային սահմանը, ՌԴ կողմից արձագանք չեղավ:

- Այ հիմա արդեն ավելի օպերատիվ կլինի: Կառավարման այս համակարգն այդ հնարավորությունը կտա:

- Ի՞նչ է լինելու Լեռնային Ղարաբաղի օդային սահմանի հետ:

- Համաձայնագիրը ԼՂ պաշտպանության հետ կապ չունի:

- Բայց մենք ԼՂ անվտանգության երաշխավորն ենք:

- Մենք կօգտագործենք մեր ռեսուրսները, իսկ պայմանագիրը միայն Հայաստանին է վերաբերում:

 


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածները կշարունակեն օգտվել Կառավարության սոցիալական աջակցության ծրագրերից ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո

Կիրականացվի ԼՂ-ից բռնի տեղահանված 8118 երեխաների հոգեսոցիալական կարիքների գնահատում

Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

Մոսկվայում լույս կտեսնի Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների բազմահատոր ժողովածուն

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Ուրուգվայում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանությունը

Այսօր Ծաղկազարդ է

Բարեղամ Հարությունյանը ոսկե մեդալ նվաճեց Լիտվայում

Մայամիի մրցաշար․ Ավանեսյանը հաղթեց աշխարհի 6-րդ ռակետ Ժաբերին

Search