Artsakhpress

Հասարակական

ԼՂՀ-ում կին-սակրավորներն ականազերծել են 20.743 քառակուսի մետր տարածք

Այս նկարը տեսանք maptia.com-ում, որտեղ իտալացի լուսանկարիչը արցախցի կանանց լուսանկարների շարք էր հրապարակել։ Եթե անկեղծ՝ մինչ այս չէինք էլ մտածել, թե կանայք ու աղջիկները ականազերծում են անում։ Թեկուզ Արցախում։

ԼՂՀ-ում կին-սակրավորներն ականազերծել են 20.743 քառակուսի մետր տարածք

ԼՂՀ-ում կին-սակրավորներն ականազերծել են 20.743 քառակուսի մետր տարածք

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պատերազմը խաղաղությունից դա էլ է բաժանում՝ թե ինչ են «քաղում» երկրիդ կանայք ու աղջիկները դաշտերում...։ 

Նկարի հետքերով պարզեցինք, որ կին-սակրավորների խումբ հավաքագրել է The Halo Trust-ը հումանիտար, ոչ առևտրային, ոչ կրոնական կազմակերպությունը։ Այն զբաղվում է ականների և չպայթած զինամթերքի վնասազերծմամբ հետպատերազմյան տարածաշրջաններում, 2000 թվականից գործունեություն է ծավալում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: The HALOTrus  կազմակերպության Արցախի ծրագրի ղեկավար Էշլի Բոդին Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք սկսեցին աշխատել ԼՂՀ-ում ականների և չպայթած զինամթերքի վրա պայթելու դժբախտ դեպքերը կանխելու և գյուղատնտեսական նշանակություն ունեցող տարածքներն անվտանգ օգտագործման համար բնակչությանը վերադարձնելու նպատակով:

-Ինչո՞ւ կազմակերպությունը որոշեց կին-սակրավորների խումբ կազմել:
Էշլի Բոդի. -2015 թվականին Լեռնային Ղարաբաղում հավաքագրվեց կանանց առաջին խումբը: Դրա համար մի քանի պատճառ կար: Ամենապարզ պատճառն այն է, որ այս աշխատանքին կանանց չընդգրկելու համար որևէ հիմք չկա: Մեր փորձն այլ երկրներում (Վրաստան, Կամբոջա, Կոլումբիա և այլն) ցույց է տվել, որ կանայք կարող են այդ աշխատանքը կատարել նույնքան արդյունավետ, որքան տղամարդիկ: Ավելին՝ մենք հուսով ենք, որ կանանց հավաքագրումն այն աշխատանքի համար, որը հիմնականում տղամարդու գործ էր համարվում, հնարավորություն կտա  կնոջն ինքն իրեն ու հասարակությանն ապացուցել, որ իրենք էլ կարող են հասնել նրան, ինչը նախկինում անհնար էր թվում: Մեր կազմակերպությունը և մեր հովանավորները գիտակցում են, որ հասարակության մեջ կնոջ իրավունքների և հնարավորությունների ընդլայնումն առաջնահերթ խնդիր է:

-Քանի՞ կին-սակրավոր ունեք և հիմնականում ո՞ր շրջաններից են:
Էշլի Բոդի. -Այսօր մեր կազմակերպության Լեռնային Ղարաբաղի ծրագրում աշխատում է հինգ կին-սակրավոր, բոլորն էլ Նորաշենիկ գյուղից են: Եվս վեց կին-սակրավոր այս պահին ականազերծման դասընթացների են մասնակցում և կախված դասընթացի հաջող ավարտից և քննության արդյունքներց՝ նրանք հուլիսի սկզբից կսկսեն ականազերծման աշխատանքները: Այս տարվա ընթացքում մտադիր ենք  աշխատանքի ընդունել կանանց  ևս մի քանի խումբ: Ծրագրի հենց սկզբից էլ մենք հավաքագրել և աշխատանքի էինք ընդունել կանանց` գրասենյակային աշխատանքներին աջակցելու համար:

Արդեն քանի՞ քառակուսի մետր տարածք է ականազերծվել կանանց թիմի կողմից, ո՞ր տարածքներում են աշխատել, հիմա ո՞ր տարածքն են ականազերծում:
Էշլի Բոդի. -Այսօր կանանց խումբն աշխատում է Լաչինի շրջանի Վաղազին գյուղում` հակատանկային ականադաշտում: Մինչ այդ, կանանց խումբն աշխատել է Քարեգահ գյուղում: Ընդհանուր առմամբ, նրանք ականազերծել են 20,743 քառակուսի մետր տարածք, ոչնչացնելով 7 հակահետևակային ու 1 հակատանկային ական և 2 չպայթած զինամթերք:

-Հե՞շտ է արդյոք ընդգրկել կանանց, հաշվի առնելով աշխատանքի դժվարությունը: Իսկ նրանք ի՞նչ են պատմում՝ ընտանիքներում հեշտությամբ են համաձայնվում, որ իրենք պետք է սակրավոր դառնան և ընդհանրապես ինչո՞ւ են որոշել դառնալ սակրավոր:
Էշլի Բոդի. -Ընտանիքի արտահայտած միակ մտահոգությունը վտանգն է, որը, նրանց կարծիքով, իրենից ներկայացնում է ականազերծման ընթացքը: Բայց դասընթացների ժամանակ և աշխատանքը սկսելուց հետո կանայք և նրանց ընտանիքները գիտակցեցին, որ ականազերծման  պրոցեսը վտանգավոր չէ, եթե հետևեն ականազերծման Գործողությունների Ստանդարտ Ընթացակարգերին և աշխատեն անվտանգ կերպով: Մենք չենք կարող ասել, որ կանայք երազում էին դառնալ սակրավոր, բայց նրանք կատարել են իրենց ընտրությունը՝ հիմնվելով այն փաստի վրա, որ առաջին հերթին հումանիտար ականազերծումը բարձրացնում է իրենց ընտանիքների և երեխաների անվտանգության մակարդակը և երկրորդ՝ ապահովում է եկամուտ, որն օգնում է կանանց բարելավել սոցիալ-տնտեսական կարգավիճակը և կայունություն է բերում նրանց կյանք:

Սովորաբար կանայք ավելի զգույշ և ուշադիր են, ավելի լավ «հոտառություն» ունեն, արդյոք օգնո՞ւմ է դա նրանց աշխատանքի ժամանակ:
Էշլի Բոդի. -Ինչպես ցույց տվեց Լեռնային Ղարաբաղում  և այլ երկրներում մեր կազմակերպության փորձը, տղամարդկանց ու կանանց նկատմամբ ընդհանրացումներն ու կարծրատիպերը ճշգրիտ չեն: Մեր վերահսկիչները, ովքեր այս ասպարեզում աշխատանքի բազմամյա փորձ ունեն, ասում են, որ մեր կանանց ու տղամարդկանց թիմերը նույն մոտեցումն ունեն աշխատանքի նկատմամբ՝ անձնազոհ, բարեխիղճ և հպարտ: Մեր կազմակերպությունը կանանց նույնքան է վճարում, որքան տղամարդկանց, բոլոր սակրավորներն էլ հավասար են: Անկախ սեռից մենք բոլորի նկատմամբ ցուցաբերում ենք նույն վերաբերմունքը և սպասում ենք նույն արդյունավետությունը բոլորից: Չնայած դրան, մենք հատկապես տպավորված ենք կին-սակրավորների  կարգապահությամբ և մանրակրկիտ ուշադրությամբ:

Նշենք, որ HaloTrust- ականազերծման աշխատանքներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղում, Կամբոջայում,Մոզամբիկում, Սոմալիում, Շրի- Լանկայում, Էրիտրեայում, Աբխազիայում, Չեչնիայում, Կոսովոյում, Անգոլայում ևԱֆղանստանում: Կազմակերպությունը հիմնադրվել է 1988թ. և առաջին անգամ սկսել է գործունեություն ծավալելԱֆղանստանում, որտեղ հազարավոր քաղաքացիական անձինք զոհվում կամ վիրավորվում էին հողի տակ թաքնվածականների հետևանքով:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search