Artsakhpress

Հասարակական

Քաղաքացիների կողմից ԼՂՀ Ազգային ժողով մուտք է գործել 193 գրություն

ԼՂՀ Ազգային ժողով մուտք է գործել 1143 գրություն, որից 193-ը քաղաքացիների կողմից ստացված դիմումներն են եղել:

Քաղաքացիների կողմից ԼՂՀ Ազգային ժողով մուտք է գործել 193 գրություն

Քաղաքացիների կողմից  ԼՂՀ Ազգային ժողով մուտք է գործել 193 գրություն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին այսօր կայացած ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստում ասել է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ ներկայացնելով խորհրդարանի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: ԱԺ նախագահի հաղորդմամբ՝ խորհրդարան-ընտրող կապն արտահայտվել է ինչպես ընդունելությունների, անձնական հանդիպումների, պատգամավորական այցերի, այնպես էլ՝ քաղաքացիների գրավոր դիմումների և Ազգային ժողովի կողմից դրանց ընթացքավորման տեսքով։ «Դիմումներում բարձրացված հարցերը հիմնականում սոցիալական բնույթի են: Դրանց մեծ մասը լուծում է ստացել, իսկ որոշ մասն ընթացքի մեջ է»,- մանրամասնել է Ա. Ղուլյանը:

Անդրադառնալով Ազգային ժողովի օրենսդրական գործունեությանը ԱԺ նախագահը նշել է, որ ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի 3 նստաշրջանում, ընդհանուր առմամբ, գումարվել է Ազգային ժողովի 14 լիագումար նիստ, ինչպես նաեւ՝ 1 արտահերթ նստաշրջան ու 1 արտահերթ նիստ: Հաշվետու ժամանակահատվածում խորհրդարանն ընդունել է 64 օրենք՝ այդ թվում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից 1, արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների հարցերի՝ 6, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցեր՝ 4,պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի՝ 1, պետական-իրավական հարցերի՝ 10, սոցիալական և առողջապահության հարցերի՝ 7, ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի՝ 35։

Օրենսդրական նախաձեռնությունների ընդհանուր թիվն 80-ն է եղել, որից 7-ը պատգամավորներինն է, 73-ը` կառավարությանը: Խորհրդարանն իրականացրել է Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթներ՝ նշանակելով ԼՂՀ արդարադատության խորհրդի երկու իրավաբան անդամ (23 դեկտեմբերի, 2015թ.) և ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան (5 մայիսի, 2016թ.):

Ամփոփելով առաջին աշխատանքային տարին՝ Ազգային ժողովի նախագահ Ա. Ղուլյանը նշել է, որ այս ընթացքում ամբողջությամբ բացահայտվել են նոր գումարման խորհրդարանի ուժեղ և թույլ կողմերը: «Բոլոր հիմքերն ունենք վերացնելու այդ բացթողումները եւ ամրապնդելու խորհրդարանի ուժեղ հատկանիշները»,-եզրափակել է ԱԺ նախագահը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search