Հունիսի 30-ի լույս հուլիսի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր:
ՊԲ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը. ԼՂՀ ՊՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, հրադադարի ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է հիմնականում հրաձգային զինատեսակներից:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: