Նախօրեին ԼՂՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական տեսչության ծառայողների հետ:
Հետախուզման մեջ գտնվող դատապարտյալների հայտնաբերման ուղղությամբ փոխոստիկանապետը նոր հանձնարարականներ է տվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ ոստիկանության մամլո ծառայության փոխանցմամբ` խորհրդակցության օրակարգը նվիրված էր ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական տեսչությունում հաշվառման մեջ գտնվող դատապարտյալների նկատմամբ իրականացվող վերահսկողական աշխատանքների վիճակին:
Հիմնական զեկույցով հանդես է եկել ՔԿՎ ՔԿՏ պետ, ոստիկանության մայոր Հենրիկ Մաթևոսյանը, ով հանգամանալից ներկայացրել է ՔԿՏ-ում հաշվառված դատապարտյալների նկատմամբ տարվող վերահսկողական աշխատանքների ընթացքը:
Անդրանիկ Հակոբյանը` գոհունակություն հայտնելով ՔԿՎ ՔԿՏ կողմից իրականացրած գործունեության արդյունքներից, հետախուզման մեջ գտնվող դատապարտյալների հայտնաբերման ուղղությամբ կոնկրետ հանձնարարականներ է տվել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների քրեակատարողական տեսչության տեսուչներին, իսկ տեսչության պետից պահանջել է լինել հետևողական՝ ծառայությունը ճիշտ կազմակերպելու և կանոնակարգելու հարցերում: