57 երկրների 700-ից ավելի պատվիրակներ ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի՝ հուլիսի 1-ից մինչեւ 5-ը Թբիլիսիում անցկացվող տարեկան նստաշրջանում քննարկելու են գլոբալ միգրացիայի, տնտեսական համագործակցության, անվտանգության եւ մարդու իրավունքների ոլորտի մարտահրավերների հարցերը:
ԼՂ հակամարտության գոտու իրադրությունն ընդգրկվել է Թբիլիսիում բացվող ԵԱՀԿ-ի ԽՎ-ի նստաշրջանի օրակարգում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-ի ԽՎ-ի նստաշրջանը կընթանա «Խորհրդարանական համագործակցության 25 տարին. վստահությունն ամրապնդելով երկխոսության միջոցով» նշանաբանի ներքո:
Ամառային նստաշրջանի շրջանակներում կկայանան քաղաքական հարցերի եւ անվտանգության, տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիաների եւ շրջակա միջավայրի, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի կոմիտեների նիստերը:
Նստաշրջանի օրակարգում ներառված է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության ապրիլյան սրման հարցը:
Ուշադրության կենտրոնում են լինելու Եվրոպայի անվտանգության, միգրացիայի, գենդերային հավասարության, մարդու իրավունքների, նեոնացիզմ թույլ չտալու, իրավապահ մարմինների գործունեության համակարգման հարցերը՝ նպատակ ունենալով կանխել սեռական շահագործումը եւ երեխաների առեւտուրը:
Տարեկան նստաշրջանը կավարտվի «Թբիլիսիի հռչակագրի» ընդունմամբ եւ վեհաժողովի նախագահի ընտրությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: