Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում նավթի գներն աճում են:
Նավթի համաշխարհային գներն աճում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները։
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,6 տոկոսով՝ հասնելով 48,62 դոլարի մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,39 տոկոսով՝ հասնելով 49,98 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հայտնում է Gazeta–ն: