«Կամխուտ» եւ Ալագյազ» զորավարժարաններում հուլիսի 1-ին ավարտվել Է Հայաստանի ռուսական ռազմակայանի ստորաբաժանումների դաշտային ելանցը, որի ընթացքում գործի Էին դրվել մինչեւ 1,5 հազար զինծառայողներ եւ շուրջ 500 միավոր ռազմական տեխինկա:
Հայաստանի ռուսական ռազմակայանում ավարտվել է ընդգրկուն մարտավարական վարժանքների նախապատրաստման փուլը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, ռազմակայանի հրամանատար գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովի ղեկավարությամբ դաշտային ելանցի ընթացքում մոտոհրաձգային, տանկային, հրետանային եւ հատուկ ստորաբաժանումները կատարել են պաշտպանության եւ հարձակման ժամանակ երկկողմ մարտավարական մարտի վարժություններ՝ «Նավոդչիկ-2» եւ «Օռլան-10» անօդաչու թռչող ապարատների հետախուզության եւ դիտարկման արդի համալիրների կիրառմամբ:
«Միավորման զինծառայողները նաեւ կատարել են կրակային, մարտավարական, ռազմաբժշկական եւ հատուկ տեսակների պատրաստությունների, մարտական մեքենաների վարման վարժություններ՝ օրվա ցերեկային ու գիշերային ժամերին՝ բարձրլեռնային «Էքստրեմալ» պայմաններում»,- ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ստորաբաժանումների դաշտային պարապմունքներն անցել են հուլիսի կեսերին կայանալիք ընդգրկուն մարտավարական վարժանքների նախապատրաստման շրջանակներում, որոնց կմասնակցի ռազմակայանի ամբողջ անձնակազմը: