Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կարող է Չինաստանում G20 –ի սեպտեմբերյան գագաթաժողովից էլ շուտ կայանալ, հայտնում է «Կոմերսանտը»:
Պուտինն ու Էրդողանը կարող են հանդիպել Սոչիում օգոստոսին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երկու առաջնորդների հանդիպումը կարող է կայանալ օգոստոսին Սոչիում:
Պարբերականի տվյալներով, բացառված չէ, որ հանդիպումը ավելի շուտ կայանա, եթե Ռուսաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները կարողանացել են այդ մասին պայմանավորվել դեսպանների հանդիպման ժամանակ, որը հունիսի 30-ին է եղել:
Էրդողանը մինչ այդ հայտարարել էր, որ պայմանավորվել է հանդիպել Պուտինին հետ ՉԺՀ-ում –ի գագաթաժողովի ժամանակ:
Կրեմլում հաստատել էին G20 գագաթաժողովում Պուտինի ու Էրդողանի հանդիպման հավանականությունը: