ԱՄՆ-ի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները մեղավոր են ահաբեկչական խմբավորումների հայտնվելու համար:
Խամենեի. ԱՄՆ-ն, Իսրայելը եւ Մեծ Բրիտանիան հովանավորում են ահաբեկչությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նման մեղադրանքով է հանդես եկել Իրանի գերագույն ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Էյդ-է Ֆետրի տոնակատարության ընթացքում, որը նշանավորում է Ռամադան ամսի ավարտը:
«Ցավոք սրտի, այսօրվա տոնը մռայլված է Իրաքում, Թուրքիայում, Բանգլադեշում եւ աշխարհի մի շարք այլ շրջաններում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների պատճառով: Ծայրահեղականներն իրենց տերերի հրահանգով փորձում են «ճշմարիտ իսլամի» հասկացությունը փոխարինել «կեղծ իսլամ» հասկացությամբ: Այդ հանցագործությունները ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ սիոնիստական ռեժիմի կողմից ահաբեկչությունը հովանավորելու հետեւանքն են»,— Ալի Խամենեի խոսքերն է մեջբերում իրանական Fars գործակալությունը: Իրանի առաջնորդի կարծիքով, որոշակի ուժեր «տարածաշրջանում հակամարտություններ են փքում» փորձելով հետին պլան մղել Պաղեստինի թեման, բայց ազատագրության համար պայքարի շարունակումը «համամահմեդական պարտք եւ պարտականություն է», գրում է «Կոմերսանտը»: