Թուրքիայի Հաքքարի նահանգում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով զոհվել է չորս թուրք զինծառայող, ևս մեկը վիրավոր է:
Թուրքիայում պայթյունի հետևանքով 4 զինծառայող է զոհվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, պայթուցիկ սարքը տեղադրել են երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները:
«Հաքքարի նահանգի Շեմդիլլի շրջանում՝ մայրուղու վրա, զինծառայողներ տեղափոխող զրահապատ մեքենայի ճանապարհին ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթեցվել: Մեր ընկերներից 4-ը զոհվել են, մեկը վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց»,-հայտնել են թուրքական ռազմական գերատեսչությունից:
Շաբաթ առնվազն երկու մարդ էր զոհվել, ևս 10-ը վիրավորվել էին, երբ քուրդ զինյալներն ավտոմեքենա էին պայթեցրել Մարդինում՝ ռազմական օբյեկտի անցակետի մոտ: