Artsakhpress

Հասարակական

Մոսկվայում գործող «ВИВА» կազմակերպության աջակցությամբ Ստեփանակերտում արյան փոխներարկման կայան կստեղծվի

Մեր առջև խնդիր ենք դրել` աջակցելու Ստեփանակերտում արյան փոխներարկման մեծ կայանի ստեղծմանը:

Մոսկվայում գործող «ВИВА» կազմակերպության աջակցությամբ Ստեփանակերտում արյան փոխներարկման կայան կստեղծվի

Մոսկվայում գործող «ВИВА» կազմակերպության աջակցությամբ Ստեփանակերտում արյան փոխներարկման կայան կստեղծվի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «ВИВА» (Врачи И Волонтеры Армении) բարեգործական կազմակերպության համահիմնադիր Տատյանա Հովհաննիսյանը` հավելելով, որ արդեն ընթացքի են համապատասխան ֆինանսական բարեգործական փոխանցումների գործընթացն ու բանակցություններն այն մատակարարների հետ, որոնք կարող են են նվազագույն գներով և հնարավորինս արագորեն Արցախ հասցնել անհրաժեշտ սարքավորումներ:

Անդրադառնալով Արցախի առողջապահության ոլորտում արդեն իրագործված և նախատեսվող բարեգործական ծրագրերին Տ. Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ կազմակերպությունն աջակցում է Արցախի հիվանդանոցներին և բժիշկներին:

«Ներկա դրությամբ կարողացել ենք մոտ 60 հազար դոլլար գումարի չափով աջակցություն ցուցաբերել Արցախի առողջապահական համակարգին: Բացի այդ, մեր խմբում ընդգրկված շատ բժիշկներ Արցախի համապատասխան բուժհաստատությունների բժիշկներին փոխանցել են բուժսարքավորումներ: Հետագայում մենք ցանկանում ենք օգնություն ցուցաբերել մասնագետների պատրաստման և վերապատրաստման հարցերում: Նախատեսում ենք մեզ մոտ ընդունել բժիշկների և նրանց վերապատրաստել տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում: Մեր հետագա գործառույթը տեսնում եմ նաև վերականգնողական ծրագրերի աջակցման ծրագրերում, որոնք մեր վիրավոր զինվորներին, ովքեր վերականգնողական կուրսեր են անցնում, հնարավորություն կտան տարին 2-3 անգամ մեկնել այնպիսի հաստատություններ, որտեղ կկարողանան վերականգնողական բարձրակարգ բուժում ստանալ: Հաջորդ մեր կարևոր ծրագիրն աջակցելն է այն հիվանդ երեխաներին, ովքեր համապատասխան ֆինանսական միջոցների կամ սարքավորումների բացակայության պատճառով հնարավորություն չունեն բարձրակարգ բուժում ստանալ տեղում: Ապագայում մենք, իհարկե կցանկանայինք այստեղ առողջապահության համակարգը տեսնել այնքան զարգացած, որ կարողանայինք մեր երեխաների բուժումն իրականացնել Արցախում: Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում համապատասխան սարքավորումներով կարողացել ենք կահավորել վերակենդանացման հատուկ պալատներ, որոնցում միաժամանակ կարող են գտնվել մի քանի հիվանդներ: Այդ պալատները հնարավորություն ունեն շատ արագ վերափոխվելու վիրահատարանների: Բացի այդ, գնել և տրամադրել ենք ուլտրաձայնային սոնոգրաֆ սարք, որը կարելի է տեղափոխել հեռավոր գյուղական բնակավայրեր և տեղում հետազոտություններ իրականացնել: Մենք աջակցում ենք նաև առաջին անհրաժեշտության դեղորայքի, ինչպես նաև այն դեղամիջոցների ձեռքբերման գործում, որոնք դժվար հասանելի են և բացակայում են Հայաստանում»,- մանրամասնել է «ՎԻՎԱ» բարեգործական կազմակերպության համահիմնադիր Տ. Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, կազմակերպությունը ներկայումս բաղկացած է հարյուրավոր ակտիվ անդամներից, ովքեր շարունակական կերպով, ֆինանսապես ու նյութապես ակտիվ աջակցություն են ցուցաբերում Արցախին առնչվող առողջապահական ծրագրերի իրականացմանը:

«Գլխավոր նպատակն այն է, որպեսզի սփյուռքում ապրող մեր հայրենակիցները հնարավորություն ունենան աջակցություն ցուցաբերել հայրենիքին: Թող դա լինի աննշան, փոքր, բայց այն յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս զգալ իր հայ լինելն ու ամուր պահել ազգային ինքնագիտակցությունը: Այս անգամ մենք Արցախում ենք հասկանալու համար, թե ինչի անհրաժեշտություն է զգացվում և հետագայում ինչով կարող ենք աջակցել»,- նշել է Տ. Հովհաննիսյանը


     

Քաղաքական

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search