Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ 2 երկրները հետաքրքրված են ռազմատեխնիկական համագործակցության զարգացմամբ:
Ադրբեջանն ու Ուկրաինան մտադիր են զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես նշում է ԱՊԱ գործակալությունը, իր խոսքում Ալիևն ընդգծել է համատեղ արդյունաբերական համալիրի ստեղծման կարևորությունը:
«Ուկրաինան և Ադրբեջանը հետաքրքրված են նավթի տեղափոխման համար Օդեսա-Բրոդի նախագծի իրականացման հարցով»,-նշել է Ալիևը:
Մինչդեռ Պորոշենկոն ասել է, որ Ալիևի հետ քննարկել է Ադրբեջանի տարածքում Ան-178 ինքնաթիռների համատեղ արտադրամաս կառուցելու հնարավորությունը:
Հաղորդվում է նաև, որ 2 երկրների միջև կնքվել են մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են հարկային, մաքսային, ինչպես նաև մշակույթի ոլորտներին: