Կանադայում օդային շոուին ելույթի ժամանակ կործանվել է մի օդանավ, որի օդաչուն զոհվել է, հայտնում է CTV հեռուստաալիքը:
Կանադայում օդանավ է ընկել օդային շոուի ժամանակ, օդաչուն զոհվել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Աղբյուրի տվյալներով միջադեպը կատարվել է կիրակի, ժամը մոտ 14:00-ին՝ Ալբերտա նահանգում: Օդաչու Բրյուս Էվանսը, որը վարում էր T-28 Trojan օդանավը, չի կարողացել կատարել բարդ մանեւրը: Նրա օդանավը կործանվել է «Նեստերովի» օղակ մանեւրը կատարելիս: Կատարվածի հանգամանքները պարզվում են: