Լիբանանում Ֆրանսիայի դեսպան Էմանուել Բոնը հուլիսի 20-ին Սուրբ Աստվածածին վանքի վեհարանում հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին:
Լիբանանում Ֆրանսիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության նահատակներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից:
Շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են Լիբանանի նախագահի ընտրության, Սիրիայի իրավիճակի և Միջին Արևելքում քրիստոնյաների դրության հարցերը: Վեհափառ Հայրապետը ևս մեկ անգամ դատապարտել է հուլիսի 14-ին Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը, որին զոհ գնաց ավելի քան 80 անմեղ քաղաքացի:
Հանդիպմանը հատուկ անդրադարձ եղավ Հայոց ցեղասպանության նկատմամբ Ֆրանսիայի որդեգրած կեցվածքին և առհասարակ հայ ու ֆրանսիացի ժողովուրդների հարաբերություններին:
Դեսպան Բոնն առաջարկել է, որ նման հանդիպումները լինեն հաճախակի` խորհրդակցելու օրակարգային հարցերի մասին: Հանդիպմանը նա իր հարգանքի տուրքն է մատուցել Հայոց ցեղասպանության նահատակներին: