Երեկ ժամը 17-ն անց 10-ին հակառակորդը խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղը։
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի մարզի Մովսես գյուղի դպրոցի մարզադաշտում խաղացող երեխաների ուղղությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ավելին՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել գյուղի դպրոցին մոտ մարզադաշտում խաղացող երեխաների ուղղությամբ: Բարեբախտաբար տուժածներ, վիրավորներ, զոհեր չկան:
Tert.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը:
Նա նշեց, որ, բնականաբար, երեխաները վախեցած էին, սակայն հավելեց, որ երկու ժամ հետո նորից գնացել ու ֆուտբոլ են խաղացել: