Հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը Խորենացի փողոցում ցուցարարների ու ոստիկանների միջև բախումներից տուժած անձանցից այսօրվա դրությամբ հիվանդանոցում բուժում է ստանում 12 անձ, որոնցից 4-ը ոստիկաններ են:
Ոստիկանություն-ցուցարարներ բախման հետևանքով հիվանդանոցներում բուժում է ստանում 12 անձ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրին Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ Խորենացի փողոցում բախումներից տուժածները հիմնականում «սալջարդներ» և «գազային թունավորում» ախտորոշումներ են ստացել, 2 անձ ունեցել են կոտրվածքներ:
Հիշեցնենք, որ հուլիսի 21-ի, ժամը 02: 30-ի դրությամբ Երևանի Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հետևանքով մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ դիմածների թիվը 51 էր, նրանցից 28-ը` ոստիկան:
Հիշեցնենք նաև, որ արդեն 6-րդ օրն է, ինչ «Սասնա ծռեր» խումբը գրավել է ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը և պատանդներ է պահում։