Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի Հելսինկյան երեք սկզբունքների հիման վրա` ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, հանրապետության տարածքային ամբողջությունը եւ ուժի չկիրառումը: Հենց դա են պնդում միջազգային միջնորդներն ու հայկական կողմը:
Ավելի շուտ Կուրը կթափվի Սեւ ծով, քան Ղարաբաղը կհայտնվի Ադրբեջանի կազմում. Շարմազանովի պատասխանն Ասկերովին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` ի պատասխան Ադրբեջանի Մեջլիսի փոխնախագահ Զիաֆետ Ասկերովի, որը հայտարարել էր, թե ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է լուծվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:
«Լեռնային Ղարաբաղի ստատուսն Ադրբեջանը չի որոշում, այլ միջազգային հանրությունը` հաշվի առնելով ու հիմնվելով Արցախի ժողովրդի կամքի վրա, եւ այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Ի դեպ, այդ մասին նշում է ոչ միայն հայկական կողմը, այլեւ Մինսկի խմբի համանախագահները եւ համանախագահ երկրների ներկայացուցիչները: Ավելի շուտ Կուրը կթափվի Սեւ ծով, քան Ղարաբաղը կհայտնվի Ադրբեջանի կազմում»,- ասել է Շարմազանովը: