Բրիտանացի պատմաբան և գրող Մայքլ Բերլին The Daily Mail-ում վերլուծական հոդված է հրապարակել, որում խստորեն քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա համախոհների վարած քաղաքականությունը՝ մասնավորապես պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո։
Թուրքիայում մտավորականների սպանդն ու հետապնդումները Հիտլերի ժամանակներն են հիշեցնում. բրիտանացի պատմաբան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պատմաբանը նշել է, որ Թուրքիայի ներկայիս վիճակն ու Էրդողանի պահվածքը լիովին հիշեցնում են ֆաշիստական Գերմանիայի պատմությունն ու Հիտլերի զարհուրելի քաղաքականությունը, ինչը պետք է բոլորին սարսափեցնի։
Բերլիի կարծիքով՝ բռնապետը իրավիճակն օգտագործել է երկիրն իր թշնամիներից ու պարզապես իր քաղաքականության հետ չհամաձայնվողներից «մաքրել»՝ առաջին հերթին ազատվելով մտավորականներից ու կրթության ոլորտի աշխատակիցներից։ Գրողը կարծիք է հայտնել, որ այս գործողություններն անշուշտ թուլացնելու և խոցելի են դարձնելու երկիրը՝ չհաշված տնտեսական, մշակութային և բազում այլ ոլորտների հասցվող վնասները։