ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Անադոլու գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ՆԳ նախարար Էֆքան Ալան:
«Մենք ժանդարմերիան կմիավորենք ներքին գործերի նախարարությանը»,- ասել է պաշտոնյան:
Ըստ ՏԱՍՍ-ի, մինչեւ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը ժանդարմերիան, որի կազմում շուրջ 200 հազար զինվորներ եւ սպաներ կան, ներառված էր երկրի Զինված ուժերի կազմում եւ ենթարկվում էր գլխավոր շտաբին:
Ժանդարմերիան պատասխանատու է ոստիկանական ուժերի իրավասության ներքո չգտնվող շրջաններում կարգի պահպանման համար, որոնց թվում են գյուղական եւ լեռնային շրջաններում, հատկապես՝ Թուրքիայի արեւելյան հատվածում: