Գերմանիայի Մյունխեն քաղաքում «Օլիմպիա» առեւտրային կենտրոնի մոտ նախօրեին տեղի ունեցած զինված հարձակման հետեւանքով 9 մարդ է մահացել, 16-ը տեղափոխվել է հիվանդանոց:
Մյունխենի հրաձիգը 18-ամյա իրանցի է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ոստիկանները հայտնել են, որ կրակողը եղել է 18-ամյա իրանցի: Տեղի ունեցածի դրդապատճառները դեռ հաստատված չեն:
Ոստիկանության տվյալներով, հրաձիգը գործել է միայնակ եւ հավանական է, ինքնասպան է եղել:
Նշենք, որ ուրբաթ երեկոյան զինված անձը կրակ է բացել «Օլիմպիա» առեւտրային կենտրոնի մոտ: Մյունխենի ոստիկանությունը կարծում է, որ նա ատրճանակ է գործածել: Հարձակումից հետո նա հայտնվել է քաղաքացիական պարեկային ծառայության աշխատակիցների կրակի տակ: Ավելի ուշ ոստիկանները հայտնաբերել են հարձակվողի մարմինը:
«Այս պահին քննության ձեռքի տակ եղած տվյալներով, կասկածյալը Մյունխենի 18-ամյա բնակիչ է, ծագումով Իրանից»,- լրագրողներին հայտնել է Մյունխենի ոստիկանապետը Հուբերտուս Անդրեն: