Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը հաղորդել է, որ երկրում հեղաշրջման փորձից հետո իշխանությունները շարունակելու են հետևել ժողովրդավարական սկզբունքներին. հայտնում է Reuters գործակալությունը։
Շարունակելու ենք հավատարիմ մնալ ժողովրդավարության սկզբունքներին. Թուրքիայի փոխվարչապետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Նախ ցանկանում եմ ասել, որ չնայած մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած իրադարձություններին, Թուրքիան շարունակելու է խստորեն հետևել ժողովրդավարական սկզբունքներին և օրենքի գերակայությանը»,-ասել է գործիչը՝G20-ի երկրների ֆինանսների նախարարների և Կենտրոնական բանկերի ղեկավարների նիստի ընթացքում։
Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարել էր, որ հեղաշրջման փորձից հետո երկրի իշխանությունները չեղարկել են մոտ 11 հազար քաղաքացիների անձնագրեր։
Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում հազարավոր մարդիկ են ձերբակալվել, հազարավոր մարդիկ զրկվել են աշխատանքից։
ԵՄ-ն, ինչպես նաև տարբեր երկրների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ բազմիցս հայտարարել են, որ հեղաշրջման փորձից հետո Թուրքիան պետք է պահպանի ժողովրդավարական կարգն ու օրենքի գերակայությունը, հակառակ դեպքում կզրկվի ԵՄ-ին անդամակցելու հեռանկարից, ինչպես նաև ՆԱՏՕ-ին անդամակցությունից։