Tert.am-ը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանին խնդրել է մեկնաբանել Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի հետ վարվող բանակցությունների ընթացքն այս պահին։
Զինված խմբի անդամները կամովին ազատ են արձակել երկու պատանդ ոստիկանների. ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Բանակցային գործընթացը շարունակվում է: Քննարկվում են դեռևս որպես պատանդ մնացած ոստիկանների ազատ արձակման, ինչպես նաև վերջին օրերին բանակցությունների առարկա հանդիսացող այլ հարցեր:
Փաստում եմ, որ այսօր զինված խմբի անդամները կամովին ազատ են արձակել երկու պատանդ ոստիկանների: Այլ տեղեկատվություն այս պահին բանակցային գործընթացի շահերի ելնելով չեմ կարող հրապարակել»,- Tert.am–ի հետ զրույցում ասաց ԱԱԾ Մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը: