ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 23-ին, ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Յոախիմ Գաուկին՝ Մյունխենում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
Սերժ Սարգսյանը ցավակցել է Գերմանիայի նախագահին՝ Մյունխենի ահաբեկչության առթիվ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Բարեկամ գերմանացի ժողովրդին պատուհասած այս ողբերգությունը եւս մեկ անգամ ընդգծեց միջազգային համախմբվածության կարեւորությունը՝ արմատախիլ անելու ծայրահեղականության բոլոր դրսեւորումները: Վշտի եւ կորստյան այս ծանր պահին խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Գերմանիայի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Ձեզ հետ են մեր սրտերն ու աղոթքները»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում: