Artsakhpress

Մշակույթ

Տեղի է ունեցել «Իմ Հայաս­տան» համահայկական 3-րդ փառատոնի բացման արարողությունը

Հուլիսի 22-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում պարարվեստի օրերի մեկնարկով տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված «Իմ Հայաստան» փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, որն անցկացվում է ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո:

Տեղի է ունեցել «Իմ Հայաս­տան» համահայկական 3-րդ փառատոնի բացման արարողությունը

Տեղի է ունեցել «Իմ Հայաս­տան» համահայկական 3-րդ փառատոնի բացման արարողությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Ինչպես տեղեկացնում է Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը, Հայաստանի Հանրապետության հիմնից հետո Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Տերունական աղոթքով օրհնեց փառատոնի մասնակիցներին և հյուրերին:

ՀՀ Նախագահի ողջույնի ուղերձը ներկայացրեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Պարուսույց Սուրեն Խաչատրյանն ընթերցեց Հայոց բանակում ներկայումս ծառայող իր սանի նամակը, որտեղ նա ողջունում էր «Իմ Հայաստան» փառատոնի մասնակիցներին և հույս հայտնում, որ երկու տարի հետո անպայման կմասնակցի փառատոնին:

 

Ցուցադրվեց «Իմ Հայաստան-2014» տեսաֆիլմը: 

Ելույթ ունեցան  փառատոնին մասնակցելու համար աշխարհի 25 երկրներից ժամանած 48 պարախմբերը՝ Բոստոնի «Սայաթ-Նովա», Բուենոս Այրեսի «Մասիս», Մոսկվայի «Կիլիկիա», «Վարդավառ», «Հայասա», Սանկտ Պետերբուրգի «Նաիրի», Ապշերոնսկի «Ուրարտու», Կրասնոդարի «Արմավիր», «Նարեկ», Թբիլիսիի «Անի», «Վանք», «Տարոն»,  Ստավրոպոլի «Նաիրի», Դոնի Ռոստովի «Արփի», «Հայաստանի փայլեր», «Զվարթնոց», Թեհրանի «Զարթոնք», Սոչիի «ԼՈՈ», Կալուգայի «Տաշիր», Ջավախքի «Վաչիան», «Բարալեթ», Արմավիրի «Արարատ», Մայկոպի «Նաիրի» և «Վարդանանք», Գելենջիկի «Նուռ և Անի», Խարկովի «Արաքս», Աթենքի «Ավետիս», Սպահանի «Կռունկ», «Էրեբունի», Բեյրութի Համազգայինի «Քնար», Ֆիլադելֆիայի Համազգայինի «Մեղրի», Նյու Ջերսիի Համազգայինի «Նաիրի» պարախմբերը, Արցախի պարի պետական անսամբլը:

 

Փառատոնի մասնակիցներին իրենց կատարումներով ողջունեցին երգիչներ Գևորգ Հաճյանը, Արսեն Գրիգորյանը, Մասիս Մինասյանը:

 

Այնուհետև բեմում հայտնվեցին 25-ամյա 25 երիտասարդներ, որոնցից յուրաքանչյուրը մեկ հակիրճ նախադասությամբ ներկայացրեց 25 տարիների ընթացքում Անկախ Հայաստանի` իր պատկերացմամբ հիմնական նվաճումները:

Փառատոնի բացման ավարտին մասնակիցներին ողջունեց ու բարի երթ մաղթեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը. «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի սիրելի´ մասնակիցներ, Սփյուռքից ժամա­նած թանկագին քույրեր և եղբայրներ,  ջերմությամբ ու սիրով ողջունում եմ ձեզ Հայրենիքում և շատ ուրախ եմ, որ մեծ ոգևորությամբ եք եկել մասնակցելու մշակութային եզակի այս փառատոնին, որին պատրաստվել եք մոտ երկու տարի:

 

Աշխարհի տարբեր անկյուններում պարտադրանքով հանգրվանած հայն իր ինքնության պահպանման համար Հայաստանի հողի ընդերքից սնունդ և ուժ առնելու անհրաժեշտություն ունի: Հող հայրենին իմաստավորվում է նաև մշակույթով, լեզվով ու հավատքով, որոնք ամրություն և ոգի են հաղորդում յուրաքանչյուրիս: 

Մշակույթը մեր դեմքն է, հայի անձնագիրն աշխարհում, և չափազանց մեծ է խորհուրդն այն բանի, որ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը հյուրընկալում է 25 երկրից ժամանած մեր հայրենակիցներին, քանզի մենք այն նվիրել ենք Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների անկախության 25-ամյա հոբելյաններին: Առանձ­նակի շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ ձեր ազատ ժամանակը լցնում եք արվեստով, հավատարիմ եք մնում ձեր մշակույթին: Հիացմունքս և երախտագիտությունս եմ հայտնում նաև մեր պարուսույցներին, խմբավարներին, արվեստի ուսուցիչներին:

Բարի երթ ձեզ, ստեղծագործական թռիչք և բարձունք՝ ի նպաստ Հայրենիք-Սփյուռք մշակութային գործակցության ամրապնդման և Հայաստանի զորացման, հայ ժողովրդի բարօրության ու լուսավոր, գունեղ ապագայի:

ՀՀ սփյուռքի նախարարությունը միշտ սպասում է ձեզ, միշտ պատրաստ է բոլոր հարցերում զորավիգ լինել և համատեղ տոնել ձեր բոլոր հաջողությունները:

Վստահ եմ, որ երեք ամիս շարունակ «Իմ Հայաստան» փառատոնը ոչ միայն Հայաստանում, Արցախում, այլև Սփյուռքում ոգևորելու, ջերմացնելու է հազարավոր մարդկանց սրտեր»:

Փառատոնի նպատակն է աջակցել Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք կապերի ամրապնդմանը և համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը, Սփյուռքում հայ մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, Հայրենիքի և Սփյուռքի երիտասարդ ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացմանը, նոր նախա­գծերի մշակմանը:

Փառատոնին մասնակցության 110 հայտ են ներկայացրել աշխարհի 25 երկրից 1429 մասնակից, այդ թվում 48 պարախումբ,  11 երգչախումբ և գործիքային համույթ, 54 անհատ կատարող: Պարախմբերից, երգչախմբերից և անհատ կատարողներից 72-ը փառատոնին մասնակցում են առաջին անգամ:

Նշենք, որ պարարվեստի օրերը կտևեն 10 օր: Երգչախմբային արվեստի օրերը կսկսվեն օգոստոսի 5-ին և կավարտվեն օգոստոսի 10-ին: Դուդուկի և հայկական այլ նվագարանների օրերը նախատեսված են սեպտեմբերի 21-ից 25-ը: Սեպտեմբերի 26-ին Կոմիտասի ծննդյան օրը կատարողները ավանդաբար հանդես կգան հայկական ստեղծագործությունների կատարումներով:  Փառատոնի  շրջանակներում սեպտեմբերի 28-ին տեղի կունենա նաև 100+1 համերգային ծրագիրը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության տարելիցին: Խմբերը ելույթ կունենան Շիրակի, Լոռվա, Արագածոտնի,  Արարատի,  Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերում, ինչպես  նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:  Փառատոնի շրջանակներում կանցկացվեն նաև վարպետության դասեր սփյուռքից ժամանած պարուսույցների համար:








     

Քաղաքական

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search