Artsakhpress

Սպորտ

Ծաղկաձորում անցկացվեց «Լավագույն մարզական ընտանիք-2016» ամենամյա մրցույթը

Այսօր Ծաղկաձորում 13-րդ անգամ անցկացվեց Հայաստանի հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2016» ամենամյա մրցույթը, որը Հայաստանի և Արցախի հանրապետությունների քաղաքացիների շրջանում լավագույն ավանդույթ է դարձել։

Ծաղկաձորում անցկացվեց «Լավագույն մարզական ընտանիք-2016» ամենամյա մրցույթը

Ծաղկաձորում անցկացվեց «Լավագույն մարզական ընտանիք-2016» ամենամյա մրցույթը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Լավագույն մարզական ընտանիք-2016» մրցույթն անցկացվում է ընտանիքնեի միջև, որոնց յուրաքանչյուրի թիմը բաղկացած է երեք հոգուց՝ հայրը, մայրը և ընտանիքի մեկ երեխան: Մրցույթն անցկացվում է երեք փուլով: Առաջին փուլը տեղի է ունեցել հունիսի 1-ից հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածներում՝ ՀՀ 42 քաղաքներում և ԼՂՀ 7 վարչական շրջաններում: Երկրորդ փուլն անցկացվել է հունիսի 18-ից մինչև հուլիսի 5-ը, իսկ երրորդ՝ եզրափակիչ փուլն անցկացվել է հուլիսի 18-ից մինչև 23-ը՝ Ծաղկաձորի գլխավոր մրզահամալիրում։

Մրցույթի կազմակերպիչ և գլխավոր պատասխանատու Խաչիկ Ասրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի բյուջեն կազմում է 114 մլն 345 հազ. դրամ, «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» մրցույթի բյուջեն կազմում է 19 մլն 574 հզր. դրամ, «Հաշմանդամություն ունեցող  լավագույն մարզիկ» մրցույթի բյուջեն կազմում 16 մլն 945 հազ. դրամ, իսկ «Երեխաների խնամքի և պաշտպանության  լավգույն մարզական հաստատություն» մրցույթի բյուջեն կազմում է 4 մլն 975 հազ. դրամ:

Նախքան պարգևատրման մեկնարկը  մրցույթի մասնակիցներն ու ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայոց պետականության սահմանները անառիկ պահած և մարտիրոսված տղաների հիշատակը:

Վեց տարբեր մարզաձևերից առաջին հորիզոնականը գրավված 24 ընտանիքներ պարգևատրվեցին հավաստագրերով և յուրաքանչյուրը 100 000-ական դրամ գումարով:

Ավանդույթի համաձայն՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից 100 000-ական դրամով պարգևատրվեցին յուրաքանչյուր տարիքային խմբի ամենափոքր մասնակիցները։

Չորս  տարիքային խմբերում և հաշմանդամություն ունեցող ընտանիքների միջև երրորդ, երկրորդ և առաջին հորիզոնականները գրաված ընտանիքները համապատասխանաբար պարգևատրվեցին, 300 000, 400  000 և 500 000-ական դրամով, վկայագրերով, հուշամեդալներով, իսկ ընտանիքների երեխաներին տրվեցին նաև հուշամեդալներ:

Առաջին տարիքային խմբում առաջին տեղը գրավեց Բուդաղյանների ընտանիքը՝ Երևանից, երկրորդ տարքային խմբում առաջին տեղը գրավեց Աղասյանների ընտանիքը՝ Կոտայքի մարզից, երրորդ տարիքային խմբում առաջին տեղը գրավեց Ուդումյանների ընտանիքը՝ Կոտայքի մարզից, չորրորդ տարիքային խմբում առաջին տեղը գրավեց Ալեքսանյանների ընտանիքը Շիրակի մարզից։

Հաշմանդամություն ունեցող ընտանիքներից առաջին տեղը գրավեց Նազարյանների ընտանիքը՝ Լոռու մարզից:

Եզրափակչում ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը գավաթով պարգևատրեց չորս տարիքային խմբերում առավել միավորներ հավաքած ընտանիքներին՝ ՀՀ-ի, ԼՂՀ-ի և ՀՀ մարզերի պատվիրակություններին։

Եզրափակչում առավել միավորներ հավաքած մրցույթի ընդհանուր հաշվարկով երրորդ տեղը զբաղեցրեց Շիրակի մարզը և գավաթը ստացավ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, երկրորդ տեղը գրավեց Կոտայքի մարզը և գավաթն ստացավ մարզպետ Կարապետ Գուլոյանը, առաջին տեղում Երևանն էր, գավաթը ստացավ քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Մրցույթի մասնակից բոլոր ընտանիքների երեխաները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունից պարգևատրվեցին հուշանվերներով:  


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search