Հայաստանը նվաճեց առաջին չեմպիոնական տիտղոսը Մոսկվայում մեկնարկած կունգ-ֆուի աշխարհի 5-րդ առաջնությունում:
Հայկ Գասպարյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին եւ հռչակվեց աշխարհի չեմպիոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Տիջի ոճի եզրափակիչում Հայկ Գասպարյանը (17-19 տարիքային խումբ, 55 կգ) մրցեց ադրբեջանցի Օմար Ալահվերդիեւի հետ եւ պարտության մատնեց նրան:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն է Արմեն Հարությունյանը, մարզիչն է Դավիթ Գրիգորյանը: Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի կունգ-ֆուի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանը: