Artsakhpress

Հասարակական

Արցախում անց է կացվել ընտանեկան ամառային ճամբար

Արցախում ընթացիկ տարվա հուլիսի 23-25-ը, արդեն 7-րդ անգամ, կազմակերպվել և անց է կացվել ամառային ընտանեկան ճամբար՝ Ասկերանի շրջանի Պատարա գյուղի հարակից տարածքում:

Արցախում անց է կացվել ընտանեկան ամառային ճամբար

Արցախում անց է կացվել ընտանեկան ամառային  ճամբար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Ընտանեկան ճամբար-2016»-ին այս տարի մասնակցել է 25 ընտանիք Արցախի բոլոր շրջաններից և Ստեփանակերտից:

«Տարեցտարի մասնակից ընտանիքների թիվը մեծանում է, ինչը վկայում է ծրագրի հաջողված լինելու մասին»,- նշել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդության հարցերի բաժնի պետ Դավիթ Ղուկասյանը:

Ծրագրի հիմնական նպատակն ու խնդիրներն են ընտանեկան արժեքների քարոզչությունը, ընտանեկան հանգստի ակտիվ ձևերի մասսայականացումը, հայրենասիրության ու քաղաքացիական պատասխանատվության դաստիարակությունն ու առողջ ապրելակերպի խթանումը: Մարտունի քաղաքում բնակվող Ավագիմյանների ընտանիքն արդեն երրորդ անգամ է մասնակցում ընտանեկան ճամբարին: Ընտանիքի հայրը՝ Ժիրայր Ավագիմյանն իր գոհունակությունն է հայտնել ճամբարում ստեղծված պայմաններից:

«Կցանկանայի, որ ծրագիրը շարունակական լիներ և բոլոր ընտանիքներն էլ հնարավորություն ունենային մասնակցել ճամբարին: Հաճելի տպավորություններ ենք ստացել այստեղ, ծանոթացել ու բարեկամացել ընտանիքներով: Բոլոր ընտանիքների անունից շնորհակալություն եմ հայտնում նրանց, ովքեր կազմակերպել ու աջակցել են ճամբարի կայացմանը»,-ասել է Ժ. Ավագիմյանը:

Երեկ ընտանեկան ճամբարում, ընտանիք-թիմերի միջև անցկացվել են նաև ազգային-ավանդական, մարզա-տուրիստական, մշակութային մրցույթներ, որոնց հաղթողները պարգևատրվել են արժեքավոր նվերներով ու պատվոգրերով:

Մրցույթին ներկա են եղել նաև ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը և ԼՂՀ նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը:

Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչ Դ. Ղուկասյանի հաղորդմամբ՝ առաջին տեղի համար մրցանակը՝ ուղեգիր՝ Սոչիում հանգիստն անցկացնելու համար, շնորհել են ԼՂՀ ազգային ժողովի նախագահը և վարչապետը, երկրորդ տեղի համար մրցանակը հատկացրել է Ստեփանակերտի քաղաքապետարանը, իսկ երրորդ տեղի համար՝ Գրիգորի Գաբրիելյանցը:

Մրցույթներն ուղեկցվում էին ռազմահայրենասիրական երգերի ու ազգագրական պարերի կատարմամբ:


Լուսանկարները` Դավիթ Ղուկասյանի


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search