Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսն ընդունել է Ղպտի Եկեղեցու հոգեւոր պետ Ն.Ս. Թավատրոս Բ. Պատրիարքին ներկայացնող պատվիրակությանը:
Մերձավոր Արևելքի Հայ և Ղպտի եկեղեցիները համագործակցաբար են դիմակայում մարտահրավերներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրեցին Անթիլիասի կաթողիկոսարանից, Արամ Ա. Կաթողիկոսը, բարի գալուստ մաղթելով Ղպտի պատվիրակությանը, հիշեցրել է երկու քույր եկեղեցիների պատմական կապերը եւ շեշտել է ուժեղ հիմքերի վրա հաստատված այդ համագործակցությունը շարունակելու հրամայականը։
Արամ Ա. Կաթողիկոսն ընդգծել է, որ Միջին Արեւելքի դիմագրաված ներկա դժվարությունները խթան պետք է լինեն առավել ամրապնդելու երկու եկեղեցիների սերտ հարաբերությունները բոլոր մակարդակների վրա՝ Միջին Արեւելքի ներսում, ինչպես նաեւ Սփյուռքի համայնքների միջեւ։ Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Վեհափառ Հայրապետին` խոստանալով անպայման Թավատրոս Պատրիարքին փոխանցել արծարծված հարցերը։