ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդին հարակից տարածքում՝ Խորենացի փողոցում, հուլիսի 25-ի երեկոյան մեկնարկել է հերթական ամենօրյա հավաքը:
Մեկնարկել է հերթական հավաքը Խորենացի փողոցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքի ընթացքում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ օրվա ընթացքում կարողացել են հաղորդակցվել ՊՊԾ գունդը գրաված զինված անձանց հետ, մինչ հավաքի մեկնարկը որևէ զարգացում չի եղել և փոփոխություններ չկան:
Ենիգոմշյանի խոսքով՝ որևէ փոփոխություն չկա նաև իշխանությունների և զինված խմբի միջև բանակցությունների առումով, չնայած նրան, որ բանակցողի դերում Արցախի հերոս, Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալսանյանին փոխարինել է «Սիսիանի» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:
Այնուհետև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հանդես եկավ հայտարարութամբ: Հարթակում են նաև «Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանը, «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ, երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանը և այլք: