Թուրքական պետական Turkish Airlines ավիաընկերությունը Հիզմեթ շարժման գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապի մեջ կասկածվող 211 աշխատակցի հեռացրել է աշխատանքից:
Turkish Airlines-ը Գյուլենի հետ կապի համար ավելի քան 200 աշխատակցի հեռացրել է աշխատանքից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ընկերության հայտարարությունում նշվում է, որ «պայմանագրերի խզման պատճառն օպերատիվ անհրաժեշտությունն է, անարդյունավետ աշխատանքը, ինչպես նաեւ Գյուլենի գլխավորած շարժման հետ այդ աշխատակիցների կապը»:
Որոշ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ աշխատանքից հեռացվածների թվում է նաեւ ընկերության ղեկավարի տեղակալը, որ պատասխանատու էր ֆինանսական գործարքների համար:
Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո ավելի քան 60 հազար մարդ է ձերբակալվել եւ ազատվել աշխատանքից, որոնց մեծ մասը՝ պետական հատվածի աշխատակիցներ: Ձերբակալվածների թվում են 9 հազար ոստիկաններ, 3 հազար դատավորներ, 6 հազար զինվորականներ, ինչպես նաեւ ուսուցիչներ եւ համալսարանների դեկաններ: