ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում մտած զինված խումբը քիչ առաջ այրել է գնդի տարածքում երրորդ ավտոմեքենան:
Զինված խումբը ՊՊԾ գնդի տարածքում այրել է երրորդ ավտոմեքենան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Այս պահին երրորդ մեքենան է այրվում»,- գրել է Ահարոնյանը:
Քիչ առաջ Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, որ զինված խումբն այրել էր նաև գնդի ծառայողական «Շեվրոլե» ավտոբուսը: «Նախորդ գիշեր, ոստիկանական «ԳԱԶելն»-ն այրելուց հետո, նրանք փողոց են հանել անվադող, փամփուշտներ լցրել դողի մեջ և այրել՝ իրական վտանգ ստեղծելով շրջակա տների բնակիչների համար: Իրավապահ մարմինները դարձյալ կոչ են անում խմբի անդամներին՝ չկատարել գործողություններ, որոնք վտանգավոր են քաղաքացիների կյանքի և առողջության համար ու լարում են մթնոլորտը»,- գրել էր նա: