Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ` Լաոսում կայացած Ասիայի հարավ-արևմտյան պետությունների ասոցիացիայի համաժողովի շրջանակում:
Լավրովն ու Քերին հանդիպել են Լաոսում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես նշում է gazeta.ru-ն, ԱՄՆ-ի և Ռուսաստանի գլխավոր դիվանագետները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև շոշափել են երկկողմ հարաբերությունների թեման:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտնել է, որ սիրիական հակամարտության կարգավորման, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարում Մոսկվայի ու Վաշինգտոնի կարծիքները դեռևս շատ հեռու են իրարից: