Զինված խմբի հետ բանակցող արցախցի պատգամավոր Վիտալի Բալասանյանը ստում է։
Սեֆիլյանն ասել է, որ Բալասանյանը ստում է. պաշտպան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին իր փաստաբան Արա Զաքարյանի միջոցով հայտարարել է Ժիրայր Սեֆիլյանը:
«Այսօր տեսակցել եմ Սեֆիլյանի հետ, նա ցնցված էր որոշ հայտարարություններով, որ իր անունից արվել էին: Մասնավորապես, Վիտալի Բալասանյանի հայտարարությունների հետ կապված, Սեֆիլանը նշել է հետևյալը՝ նա երկու անգամ շփվել է Բալասանյանի հետ և այնպիսի տպավորություն է ստացել, որ Բալասանյանը ոչ թե միջնորդի առաքելություն է իրականացնում, այլ «փաստացի ստանձնել է Սերժ Սարգսյանի պաշտպանությունը»,- մեզ հետ զրույցում ասաց Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը:
Հարցին, թե ինչպես է Սեֆիլյանը մեկնաբանել Բալասանյանի հայտարարությունը, թե ինքը պատրաստ է հրաժարվել Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից, փաստաբան Արա Զաքարյանը պատասխանեց․ «Սեֆիլյանը ասում էր, որ այս պահին է այդ պահանջից հրաժարվում, այլ ոչ ընդհանրապես: Ավելի ուշ իմ պաշտպանյալը կհայտնի այս ամբողջի վերաբերյալ իր դիրքորոշումը: Համենայն դեպս, նա չի ասել, որ հրաժարվում է Սարգսյանի հրաժարականից։ Այսինքն՝ բանակցային պրոցես է, որի ընթացքում կողմերը որոշակի պայմաններ են առաջարկում փոխզիջումների գնալու տարբերակով: Այսինքն, որոշակի պայմաններ էր առաջարկել նաև Սեֆիլյանը, կատարվելու դեպքում այդ պահին նաև հանելու էր այդ պահանջը»: